Tuesday, May 6, 2008

ԱՄՆ-ՈՒՄ ՄԱՅՐԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է 4 ԵՐԵԽԱՅԻ

Ամերիկացի բժիշկները ականատես են եղել քառյակ երեխաների ծնունդի: Բալթիմորի Թաուսոնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել 4 տղաներ, որոնցից 3-ը բացարձակապես նման են եղել միմյանց, իսկ 4-րդը բոլորովին նման չի եղել իր եղբայրներին: Այս շաբաթ, ըստ «Ռիա նովոստիե-ի, լրագրողները հնարավորություն են ունեցել տեսնել երեխաներին: Տարվա սկզբին ծնված երեխաները մինչեւ վերջերս եղել են հիվանդանոցում: Բանն այն է, որ տղաները ծնվել են ժամանակից 11 շաբաթ շուտ, կեսարյան հատումով:
32-ամյա մոր մարմնում տեղադրել են երկու բեղմնավորված էմբրիոզ, որից հետո այդ էմբրիոզներից մեկը երկու անգամ կիսվել է:
Արհեստական բեղմնավորումը վերջին ժամանակներս ավելի հաճախ է «անակնկալներ» մատուցում բժիշկներին: Այսպես, այս տարվա մարտին Նյու Յորքում մեկ այլ բացառիկ դեպք է գրանցվել. Առաջին անգամ ԱՄՆ-ում ծնվել է եռյակ մեկ բեղմնավորված էմբրիոզից, որը երկու անգամ կիսվել է: Ամերիկայում ծնած երեխաների թվով, ռեկորդը պատկանում է 29-ամյա Կարոլինա Բայլերին, ով միանգամից լույս աշխարհ է բերել 6 երեխայի` հինգ տղայի եւ մեկ աղջկա:

No comments: