ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածության համար պայքարող դեմոկրատ սենատոր Բարաք Օբաման խոստացել է շարունակել իր ջանքերը` ստիպելու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Հայ Դատի ամերիկյան հանձնախումբը:
Սենատոր Օբամայի այս հայտարարությունը 30 այլ սենատորների եւ ներկայացուցիչների դիտողություններից մեկն է:
2008թ. հունվարի 19-ին սենատոր Օբաման դիմել է ամերիկահայ համայնքին ասելով. «Ամերիկան արժանի է մի ղեկավարի, ով ճշմարտացիորեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին եւ արձագանքում բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել հենց այդ նախագահը»:
«Անհրաժեշտ է, որ մենք որպես ցեղասպանություն ճանաչենք հայ ժողովրդի հանդեպ իրագործված սարսափելի բռնարարքները, եւ ես շարունակելու եմ սատարել ամերիկահայ համայնքին` կոչ անելով Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն այնպիսին, ինչպիսին կա»,-
ասել է Բարաք Օբաման:
Tuesday, May 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment