«ԺԱՄԱՆԱԿ», 08.05.08: Մայիսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող` Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գրասենյակի աշխատակիցներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը:Դեսպան Սեմնեբին հայտնել է, որ ԵՄ-ն շարունակելու է ուշի-ուշով հետեւել հայաստանյան իրադարձություններին եւ կախված նոր զարգացումներից` կվերանայի իր դիրքորոշումը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Առաջին նախագահն իր հերթին նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մոտեցումները ներկայացրել է Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում եւ դրանք համարում է Շարժման գործունեության հիմքը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment