Թյուրքալեզու երկրների ղեկավարները ամռանը կհավաքվեն Բաքվում, «Թրենդ»-ին հայտնել Է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Գաշիմովը: «Բաքվում թյուրքալեզու երկրների ղեկավարների իններորդ հանդիպումը ծրագրված Է հունիսին: Արդեն ստացվել Է հերթական գագաթաժողովին մասնակցելու երկրների նախնական համաձայնությունը»,- ասել Է դեսպանը:
Աշխարհում կա թյուրքալեզու վեց անկախ պետություն՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ Թուրքմենստանը: Մոտ քսան ինքնավար թյուրքական հանրապետություններ գտնվում են աշխարհի մի շարք երկրների կազմում: Գագաթաժողովների գլխավոր խնդիրը նրա մասնակիցները տեսնում են թյուրքալեզու պետությունների հիմքի վրա միասնական տնտեսական տարածության ստեղծման մեջ:
Monday, May 12, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment