Monday, June 16, 2008

Հրապարակվել են մարտի1- 2- ի զոհերի մարմնական վնասվածքները

«ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ», 13.06.08: Դատախազությունն այսօր հրապարակել է հաղորդագրություն, որտեղ նշված է, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից անհարկի շահարկվում է, թե Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1- 2- ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով գրանցված մահվան դեպքերի առիթով քրեական գործ չի հարուցվել եւո նախաքննություն չի կատարում, միջոցներ չեն ձեռնարկվում մահվան հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ:
Դատախազությունը հայտարարել է, որ այդօրինակ պնդումներն անհիմն են, մերկապարանոց եւ որեւէ առնչություն չունեն իրականության հետ:
Նախաքննության ընթացքում կատարվել եւ կատարվում է մեծածավալ աշխատանք զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության շահերից ելնելով՝ նախաքննական մարմինն առայժմ չի հրապարակում պարզաբանված հանգամանքներն ամբողջությամբ, այդուհանդերփ, հաշվի առնելով հասարակական հնչեղությունը, տեղեկացնում է, որ ձեառնարկված գործողութչյունների, ինչպես նաեւ դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում պարզվել է զոհերի մարմնական վնասվածքների ծագումանաբանությունը:
Այսպես, ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության,
1975թ. ծնված Դավիթ Աֆրենտի Պետրոսյանի վնասվածքի բնույթը հրազենային է` կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին, մարմնից հանվել է 1 գնդակ /9 մմ, ռիկոշետ/, վիրավորվել է Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ:
1980թ. ծնված Գրիգոր Հովհաննեսի Գեւորգյանի վնասվածքը նույնպես հրազենային է` գանգի միջանցիկ վնասվածք: Վիրավորվել է Պարոնյան- Լեո փողոցների խաչմերուկի կամարանցումի դիմաց:
1985թ. ծնված Տիգրան Հովսեփի Խաչատրյանի վնասվածքի բնույթը` գանգուղեղային բաց-կույր վնասվածք, օտար մարմիններ գանգի խոռոչում, գանգից հանվել է մետաղի կտոր («չերյոմուխա»-ռիկոշետ): Վիրավորվել է Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի կամարանցումի դիմաց:
Երկու անգամ դատված, 1974թ. ծնված Արմեն Վաչագանի Ֆարմանյանի վնասվածքի բնույթը` գանգուղեղային բաց-կույր վնասվածք, գանգից հանվել է օտար մարմին («չերյոմուխա»-ռիկոշետ): Վիրավորվել է Պարոնյան փողոցի թիվ 24 շենքի դիմաց:
1979թ. ծնված Գոռ Սարգսի Քլոյանի վնասվածքի բնույթը` բեկորային վնասվածք, ձախ աճուկային շրջանում, մարմնից հանվել են մետաղի կտորներ («չերյոմուխա»-ռիկոշետ): Վիրավորվել է Մաշտոցի եւ Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա:
1961թ. ծնված Հովհաննես Ղարիբի Հովհաննիսյանի վնասվածքի բնույթը` հրազենային վնասվածք` կրծքավանդակի ձախ կեսի առջեւի մակերեսին, մարմնից հանվել է 1 գնդակ ( 5,45 մմ ): Վիրավորվել է Մաշտոցի եւ Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա:
1977թ. ծնված Զաքար Սարիբեկի Հովհաննիսյանի վնասվածքի բնույթը` հրազենային վնասվածք, որովայնի շրջանում, մարմնից հանվել է 1 գնդակ (9 մմ): Վիրավորվել է Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ, տեղափոխվել է թիվ 3 հիվանդանոց, նույն օրը մահացել է:
1979թ. ծնված Սամվել Էդիկի Հարությունյանի վնասվածքի բնույթը` գանգուղեղային բաց-թափանցող վնասվածք, գանգի կոտրվածք: Վիրավորվել է Մաշտոցի եւ Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է 11.04.2008թ.` առանց գիտակցության գալու:
1977թ. ծնված, ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Աղասու Թադեւոսյանի վնասվածքի բնույթը` բեկորային վնասվածք վերջին եւ ստորին վերջույթների շրջանում: Վիրավորվել է Մաշտոցի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտ, Լուսավորիչ փողոցի թիվ 17 շենքի դիմաց:
Ոստիկանության ներքին զորքերի թիվ N զորամասի զինծառայող, 1989թ. ծնված Տիգրան Էդիկի Աբգարյանի վնասվածքի բնույթը` պարանոցի միջանցիկ հրազենային-գնդակային վնասվածք, որն ուղեկցվել է պայթյունային բարդացումով, պարանոցային 6-րդ եւ 7-րդ ողերի թափանցող կոտրվածքներ: Վիրավորվել է Լեո փողոցի «Սվին» որսորդական խանութի մոտ, մահացել է Երեւանի Միքաելյանի անվ. հիվանդանոցում 11.04.08թ.` առանց գիտակցության գալու:
Ըստ գլխավոր դատախազության մամուլի ծառայության՝ զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում` հարցաքննվում են դեպքի վայրում ծառայություն իրականացրած ոստիկանները, նշանակվել են փորձաքննություններ:

No comments: