Շատերն են ցնցվել Արթուր Ավագյանի լուսանկարից, որն արվել է հիվանդանոցում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը:
Արթուր Ավագյանը իշխանությունների կազմակերպած մարտիմեկյան «փայլուն օպերացիայի» տուժածներից է. հիշում է, թե ինչպես աչքի առջեւով լուսավոր մի բան արագ ընթացքով անցավ: Հետո գլուխը սկսեց ցնցվել այնպես, կարծես՝ ուր որ է պոկվելու է: Ապա հիշում է, որ երկու ձեռքով ամուր բռնել էր գլուխն ու ամբողջ ուժով գոռացել` հույսով, որ ցնցումները կդադարեն, հետո զգացել էր, որ բերանն ինչ-որ բան է լցվում: Թքել էր սեփական ատամներն ու արյունը: Դրանից հետո չի հիշում, թե ինչ է կատարվել:
Ըստ «Արմենիա» բժշկական կենտրոնի աշխատակիցների, նրան գտել են Մարզահամերգային համալիրի մոտակայքից եւ տեղափոխել հիվանդանոց, որտեղ Արթուրը ենթարկվել է ծանր եւ 7 ժամ տեւած վիրահատության: Նրա կյանքը բժիշկներին հրաշքով է հաջողվել փրկել: Սարսափելի է նրա վնասվածքների բնութագիրը. «Պարանոցի եւ դեմքի հրազենային վնասվածք, տրավմատիկ շոկ, ձախ ենթածնոտային շրջանի պատռվածք վերք, (հրազենային վերքի մուտք), աջ թշային շրջանի, վերին շրթունքի, բերանի աջ անկյան պատառոտված, ջնջխված վերք, հյուսվածքների արատ (հրազենային վերքի ելք): Լեզվի ենթալեզվային եւ թշային շրջանի լորձաթաղանթների պատառոտված եւ ջնջխված վերք: Վերին ծնոտի արվեոլար ելունի ու մարմնի աջից 8,7,6,5,4,3 ատամների շրջանում (հրազենային, բեկորային), ստորին ծնոտի հրազենային բեկորային կոտրվածք, աջ մենթալ շրջանի 6,5,4 ատամների լրիվ տեղախախտ: Կատարվել է ստորին ծնոտի օսթեոսինթեզը»:
Արթուր Ավագյանը մարտի 1-ին ընկերներին փնտրելով ժամը 20-ի սահմաններում հայտնվել էր Լուսավորիչ- Զաքյան խաչմերուկի «մսաղացում»:
Այսօր Արթուրի կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում, բայց նա զրկված է լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից, որովհետեւ բացի դեռ չսպիացած եւ ժամանակ առ ժամանակ բորբոքվող վերքերի պլաստիկ վիրահատության անհրաժեշտությունից, նա նաեւ ավելի լուրջ խնդիրներ ունի, կապված լեզվի` ուտելու եւ խոսելու հետ: Անհրաժեշտ է մասնագիտական լուրջ բուժօգնություն, որպեսզի հաղթահարի հոգեբանական սթրեսը եւ վերականգնի առողջությունը: Մինչեւ մարտիմեկյան իրադարձությունները Արթուրը զբաղվում էր սպորտով` ըմբշամարտով, ուներ աշխատանք: Լինելով կենսախինդ անձնավորություն` այսօր նա իր սիրած գործով զբաղվելու հնարավորությունից զրկված է, բավականին հոռետես է նաեւ հետագա կյանքը դասավորելու առումով:
Արթուր Ավագյանը ծնվել է 1986 թվականին: Մասնագիտությամբ ոսկերիչ է: Երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել եւ չի զբաղվել: Այսօր նա ոչ միայն չի կարող զբաղվել իր սիրած սպորտով, այլեւ չի կարող աշխատել, որովհետեւ մասնագիտության բերումով պետք է անընդհատ գտնվի փոշոտ պայմաններում, իսկ դեռեւս չսպիացած վերքերը հնարավորություն չեն տալիս նրան աշխատել: Արթուր Ավագյանը միայնակ է իր խնդիրները լուծելու հարցում եւ զրկված` գոյությունը պահպանելու հնարավորությունից:
Ավագյանի առողջությամբ չեն հետաքրքրվել իշխանությունները, այն մարդիկ, ում պլանավորած եւ իրականացրած «օպերացիայի» արդյունքում երիտասարդը դարձել է հաշմանդամ: Քանի դեռ Արթուրը չի կարող իրեն զգալ լիարժեք մարդ, որը ի վիճակի է հոգալ սեփական խնդիրները, մարտի 1-ը շարունակվում է:
Մարտի 1-ը շարունակվում է այնքան, քանի դեռ մեր կողքին անտարբերության են մատնված Արթուրը եւ նրա նման մարտի 1-ին տուժածները, քանի դեռ չի բացահայտվել հանցագործությունը եւ սեփական ժողովրդի վրա կրակողները պատասխանատվության չեն ենթարկվել:
Ա1+ ը սեփական նախաձեռնությամբ հորդորում, խնդրում ու դիմում է առաջին հերթին բժիշկ-մասնագետներին Հայաստանում եւ արտերկրում, ովքեր կարող են խորհուրդներ տալ կամ ստանձնել Արթուրին լիովին բուժելու դժվարին գործը: Բայց այս գործը նաեւ ֆինանսական աջակցություն է պահանջում:
Օգնենք Արթուրին ազատվել այունալի իրադարձությունները հիշեցնող սպիներից: Օգնենք հայ հասարակությանը՝ ապաքինվել մարտիմեկյան ողբերգությունից:
Օգնել ցանկացողների համար մենք կբացենք հաշվեհամար: Հետեւեք մեր լրատվությանը:

No comments:
Post a Comment