Thursday, June 12, 2008

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ ՓԱԿԵԼՈՒ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ

«ԼՐԱԳԻՐ», 06.06.08: Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր փոխտնօրեն Հյուգ Մինգարելին Երեւանում հայտարարել է, թե Եվրամիությունը բանակցություններ է վարում դոնորների հետ` Հայկական ատոմակայանը փակելու համար միջոցներ հայթայթելու հնարավորության շուրջ: Առայժմ, սակայն, այդ բանակցությունները արդյունք չեն տվել:
Եվրամիությունը նախկինում պատրաստակամություն էր հայտնել Հայաստանին արտոնյալ պայմաններով 200 միլիոն եվրո վարկ տալ` ատոմակայանը փակելու եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու համար: Իր հերթին, Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն գտնում է, թե ներկայիս ատոմակայնի միակ այլընտրանքը նոր ատոմակայանի կառուցումն է, որը կարժենա 2 միլիարդ դոլար:

No comments: