Thursday, June 12, 2008

Եվրամիությունում ապօրինի միգրանտներին կարող են 18 ամիս կալանքի տակ պահել

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», Ռ/Կ. 05.06.08: Եվրամիության ներքին գործերի նախարարները այսօր հավանություն են տվել օրինագծին, որի համաձայն, Եվրամիության տարածք ապօրինի մուտք գործած միգրանտներին կարող են մինչեւ 18 ամիս պահել կալանքի տակ եւ հետագայում դատապարտել մինչեւ 5 տարվա ազատազրկման:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` օրինագիծը, որը քննադատության է արժանացել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, հաջորդ շաբաթվա ընթացքում քվեարկության կդրվի Եվրախորհրդարանում:
«Ռոյթերզ»-ը նշում է, որ քվեարկության արդյունքները դժվար է կանխատեսել, քանի որ պահպանողականները եւ մեծ թվով ազատականներ սատարում են օրինագծին, մինչդեռ սոցիալիստները, կանաչները եւ կոմունիստներին հարող խմբավորումները մտադիր են դեմ քվեարկել:
Եվրահանձնաժողովի տվյալներով` Եվրամիության տարածքում այսօրվա դրությամբ կա շուրջ 8 միլիոն ապօրինի միգրանտ: 2007 թվականի միայն առաջին կեսին ձերբակալվել է ավելի քան 200 հազար միգրաատ, շուրջ 90 հազարն արտաքսվել է:

No comments: