Վրաստանը միջոցներ է փնտրում Թուրքիայի արեւելքում պատմական տաճարի վերականգնման համար: Ինչպես գրում է Todays Zaman թերթը, այդ մասին հայտարարել է Էրզրումի շրջանի պաշտոնական ներկայացուցիչը, որտեղ էլ գտնվում է Օշկվանք վանական համալիրը՝ կառուցված 963-973 թվականներին: Այն ներառում է եկեղեցի, հացատուն եւ մատենագրության համար նախատեսված շինություն, նվիրված է Սուրբ Հովհաննես Մկրտչին: Տաճարը հանդիսանում է խաչաձեւ գմբեթավոր եկեղեցիների շարքում ամենամեծերից մեկը տարածաշրջանում եւ իր նշանակությունը պահպանել է մինչեւ 15-րդ դարավերջ: «1985 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունը համալիրը ներառել է երկրի ազգային ժառանգության ցանկում, ինչը շատ կարեւոր է վրացի զբոսաշրջիկների համար, ովքեր այցելում են Թուրքիա»,- նշում է թերթը:
«Արեւմտյան Հայաստանի տարածքում, առավել եւս այդ շրջանում վրացական եկեղեցիներ չեն եղել», - PanArmenia-ի թղթակցին հայտնել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, Օշկվանք եկեղեցին պատկանում է հայ-քաղակեդոնացիներին: «Տաճարի վրա խաչ է եղել, որն որոշակիորեն տարբերվում էր առաքելականից, հետագայում այն ընդհանրապես փոխարինվեց ուղղափառով: Զարդամոտիվներից մեկի վրա հին վրացերեն արձանագրություն կա, ինչը Վրաստանին հիմքեր է տալիս տաճարը վրացական համարելու համար»,- նշել է Դեմոյանը:
Ներկա դրությամբ, Էրզրումը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության իսլամական կենտրոններից մեկը, որտեղ ոչինչ չի խոսում ժամանակին այս տարածքում ապրած ժողովրդի մասին: Շրջանի տարածքում պահպանվել են մոտ 10 հայկական տաճար, որոնցից գլխավոր են Սուրբ Աստվածածինը եւ Կարմիր վանքը, որոնք ավերված են:

No comments:
Post a Comment