Wednesday, June 11, 2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼԵՐ ՉԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԹԱՆԳԱՐԱՆ ՎԵՐԱԲԱՑԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքական կառավարությունը մինչ օրս որեւէ քայլ չի ձեռնարկել Էսքիշեհիրի Սիվրիհիսարի շրջանում գտնվող 19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին որպես թանգարան վերաբացելու ուղղությամբ` հակառակ այն բանին, որ երկրի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը երեք տարի առաջ տեղեկացրել էր այդ կապակցությամբ աշխատանքներ սկսելու մասին:Ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, Սիվրիհիսարի համայնքային խորհրդի նախագահ Յաշար Յուրթդաշը հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ եկեղեցին իրենից ներկայացնում է շատ կարեւոր պատմական կառույց եւ նրա` որպես թանգարան վերաբացումը կարող է խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար:

No comments: