Wednesday, June 11, 2008

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՈՐԾՈՒՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿՈՂՄԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ԲԱՔՈՒ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հուսով ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների այսօրվա հանդիպումը Սանկտ Պետերբուրգում վերջինը չի լինի»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը:Նա նաեւ հույս է հայտնել, որ նախագահների հանդիպումը կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փուլի սկիզբ:«Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, Ռուսաստանը եւս պատրաստ է գործուն աջակցություն ցույց տալ կողմերին հակամարտության կարգավորման համար: Սակայն խնդիրը կարող է լուծում գտնել միայն այդ երկու երկրների պայմանավորվածությունների հիման վրա»,- նկատել է Վասիլի Իստրատովը:

No comments: