Բրիտանական City & Guilds սոցիոլոգիական ընկերությունը հրապարակել է հետազոտության արդյունքներ, որի նպատակն էր պարզել, թե որ մասնագիտության տեր մարդիկ են կյանքում իրենց երջանիկ զգում:
Պարզվել է, որ ամենաբավարարված անձինք պատկանում են ստեղծագործական մասնագիտություններին: Ընդ որում, ընտրելով սիրած մասնագիտությունը, աշխատակիցների մեծամասնությունը գումարի գործոնը առաջնային չի համարում: Մեծ մասամբ երջանիկ մասնագիտության գրավական են համարում լավ հարաբերությունները գործընկերների հետ: Մշակելով հարցման արդյունքները, փորձագետները պարզել են, որ ամենաերջանիկներն են վարսավիրներն ու դիմահարդարները:
Այս ցուցակի երրորդ տեղում են զինծառայողները: Նրանց հաջորդում են ավագ խոհարարներն ու խանութի վաճառողները, որոնք հաճույքով ծառայում են իրենց հաճախորդներին: Ուսուցիչների ուրախության աղբյուրը երեխաների հետ աշխատանքն է: Նրանց հետեւում են շուկայագետներն ու PR-ի մասնագետները, ապա` հաշվապահները, քարտուղարները, ինժեներները, ճարտարապետները, լրագրողները, ավտոմեխանիկները, աշխատակազմի հավաքագրման մասնագետները, call-կենտրոնի աշխատակիցները, բարձր տեխնոլոգիաների մասնագետները: Երջանիկ աշխատողների թվում են նաեւ դայակները, շինարարները եւ բանկային ոլորտի աշխատակիցները:
Հարցմանը մասնակցել են բազմաթիվ մասնագիտությունների տեր 1000 անձինք: Հարցման ընթացքում փորձ է արվել պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է իրեն երջանիկ զգում իր աշխատավայրում եւ ինչից է կախված իր բավարարվածության աստիճանը աշխատանքի վայրում:
Thursday, June 12, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment