Thursday, June 12, 2008

Ամենահարուստ եվրոպացիների շարքում ` 12 ռուս

Ըստ Forbes հանդեսի կողմից հրապարակված ամենահարուստ 25 եվրոպացիների աղյուսակի` Հին աշխարհամասի ամենահարուստ մարդն է հանրահայտ շվեդական IKEA ընկերության սեփականատեր Ինգվար Կամպրադը (նկարում): Կամպրադի կարողությունը գնահատվում է 31 մլրդ դոլար: Ցուցակում երկրորդն է ռուս գործարար Օլեգ Դերիպասկան, ով ունի 28 մլրդ. դոլար: Երրորդը` գերմանացի Կառլ Ալբրեխտն է` 27 մլրդ., իսկ չորրորդը` ֆրանսիացի Բեռնար Առնոն է:
Հետաքրքիր է, որ Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարարը` Ռոման Աբրամովիչը, այս ցուցակում ընդամենը 5-րդն է: Իսկ, ընդհանուր առմամբ, ամենահարուստ 25 եվրոպացիների շարքում կա 12 ռուս:

No comments: