Sunday, June 22, 2008

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՋՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ Է

ԲԱՔՈՒ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապահովվի: Եվ այդ հարցի լուծման մեջ մեր կողմից զիջումը Լեռնային Ղարաբաղին ինքնավարության ամենաբարձր կարգավիճակի տրամադրումն է»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Միլլի մեջլիսի 90-ամյակին նվիրված խորհրդարանի հատուկ նիստում:«Ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանը հաջողությունների է հասել բոլոր բնագավառներում, մեր կողմից է եւ միջազգային իրավունքը: Հավատում ենք, որ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- ավելացրել է նա:

No comments: