Sunday, June 22, 2008

ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՉԻ ԼԻՆԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ: Միացյալ Նահանգների եւ նախագահ Ջորջ Բուշի կողմից «ցեղասպանություն» բառեզրի կիրառումը օգտակար չի լինի հայ-թուրքական հարաբերությունների համար: Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը:ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նման հայտարարությունը հնչել է ի պատասխան կոնգրեսականների այն հարցին, թե «ինչու՞ նախագահ Բուշը չի օգտագործում «ցեղասպանություն» արտահայտությունը»:«ԱՄՆ-ն եւ նախագահ Բուշը այդ իրադարձությունները երբեք չեն մերժել: Սակայն այդ իրադարձությունների մասին խոսելիս մենք չենք օգտագործում «ցեղասպանություն» արտահայտությունը: Դրա կիրառումը նպաստավոր չի լինի ոչ հայ-թուրքական հարաբերությունների, եւ ոչ էլ Թուրքիայի` իր սեփական պատմության հետ հաշվի նստելու տեսանկյունից»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը:

No comments: