«Ա1+», 06.06.08: «Հայաստանում այսօր կա 191 քաղաքական բանտարկյալ»,- «Ա1+»-ի հետ զրույցում փաստեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Այս փաստը նա ներկայացնելու է ԵԽ-ին եւ պահանջելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ գալ եւ տեսնել մեր քաղբանտարկյալներին: Ի դեպ, նա ընդգծում է, որ իրեն չի հետաքրքրում` իշխանությունը կամ ընդդիմությունը նրանց համարո՞ւմ է քաղբանտարկյալ, թե՞ չի համարում .«Մենք համարում ենք, որ նրանք քաղաբանտարկյալ են, դիմում ենք միջազգային կառույցներին, թող գան ստուգեն»,- ասում է Միքայել Դանիելյանը եւ տեղեկացնում, որ «Amnesty international» կազմակերպությունն ու Եվրախորհուրդն է որոշում՝ քաղբանտարկյալ են, թե ոչ:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի իրավապաշտպան կազմակերպությունները պատրաստվում են դիմել Եվրախորհրդին՝ պահանջելով քաղբանտարկյալների մասով զեկուցող նշանակելու խնդրով: Այս համաձայնությունը երեք հանրապետությունների միջեւ ձեռք է բերվել ապրիլին՝ Կիեւում կայացած «Համաշխարհային շարժում հանուն ժողովրդվարության» կոնգրեսում: Միքայել Դանիելյանը հիշեցնում է, որ 2001 թվականին էլ կար զեկուցող քաղբանտարկյալների մասով, բայց այն ժամանակ Հայաստանի վիճակը մի քանի անգամ բարվոք էր. կար միայն երկու քաղբանտարկյալ՝ Աշոտ Բլեյանը եւ Արկադի Վարդանյանը, նրանց էլ մինչեւ զեկույցի ներկայացումը ազատեցին մեկուսարանից եւ այդ պատճառով Հայաստանի մասով զեկույցը դուրս եկավ. «Ադրբեջանի համար զեկուցողը գործում էր, եւ լուրջ աշխատանք է տարել: Երբ մարդկանց ձերբակալեցին մարտի 1-ի դեպքերից հետո, մենք նորից բարձրացրինք այդ խնդիրը ու որոշեցինք, որ լավ կլինի, եթե Վրաստանն էլ միանա մեզ»: Արդեն պատրաստ է նամակը, որ երկուական կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից ստորագրել են: Եւ այն ուղարկվելու է ԵԽ տարբեր պատգամավորների, հանձնաժողովների, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների: Ադրբեջանից ստորագրել են Լեյլա Հյունուսը եւ Զեյնալովը, Վրաստանից Ուչա Նանաշվիլին եւ Ադիլխանովը, Հայաստանից՝ Միքայել Դանիելյանն ու Անահիտ Բայանդուրը: «Իմ ցուցակներով, տարածաշրջանում առաջին տեղն ենք գրավում՝ 191 քաղբանտարկյալ ունենք. բայց ցուցակը փոփոխվում է, քանի որ, օրինակ` երեկ մարդ ազատվեց պայմանականորեն եւ 192-ը դարձավ 191»,-ասում է Դանիելյանը:
Ադրբեջանում կա 80-90 հոգի, Վրաստոնում էլ՝ մի քանի տասնյակ քաղբանտարկյալ: Ադրբեջանի քաղբանտարկյալները դեռ ԵԽ-ին անդամակցելու գործընթացի ժամանակներից են: «Այն ժամանակ էր դեռ պահանջ դրված, որ հանեք նրանց բանետրից: Եթե Ադրբեջանը հանգիստ նստած է եւ Եվախորհրդի հետ պրոբլեմ չունի, Հայաստանի իշխանությունը ինչի՞ պիտի պրոբլեմ ունենա, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը կգնա Ադրբեջանի ճանապարհով»,- ասաց Միքայել Դանիելյանը:

No comments:
Post a Comment