«ԼՐԱԳԻՐ», 05.06.08: Խորհրդարանում, մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, մարդու իրավունքի պաշտպանի արտահերթ զեկույցի կապակցությամբ լսումների ժամանակ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հարց է ուղղել Արմեն Հարությունյանին, ասելով, թե արդյոք նրա զեկույցից կարելի է ենթադրել, դատելով այն արտահայտություններից, որոնք վերաբերում են երկրորդ նախագահին, նրա պահվածքին, որ մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատվությունը կրում է Ռոբերտ Քոչարյանը, քանի որ զեկույցում նշվում է նաեւ այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 29-ին պետհամալսարանում հայտարարել է, որ ոստիկանությունը պետք է մաքրի Ազատության հրապարակը:
Արմեն Հարությունյանը նշել է, որ ինքը զեկույցում պարզապես ամրագրել է փաստերը, իրողությունները եւ բարձրացրել է հարցադրումներ, պարզելու համար, թե կատարվածը ինչքանով է համարժեք եղել իրավիճակին: Իսկ թե ով ինչ եզրահանգում կանի այդ ամենից, Արմեն Հարությունյանը համարել է ամեն մեկի որոշելիքը, ասելով, որ հենց այդ պատճառով էլ հանդես է եկել հարցադրումներ պարունակող արտահերթ զեկույցով, որպեսզի հանրությունը ստանա հարցերի պատասխաններ եւ ենթադրությունների փոխարեն ունենա հստակ պատասխաններ տեղի ունեցածի կապակցությամբ:
Գրեթե նույն կերպ Արմեն Հարությունյանը պատասխանել է նաեւ այն հարցին, որ նրան տվել է պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը Բարգավաճ Հայաստան խմբակցությունից, ասելով, թե երկրում իրավիճակը գնահատելով մտահոգիչ, համակարգը գնահատելով գերկենտրոնացած, անհանդուրժող, արդյոք զեկույցի հեղինակ Արմեն Հարությունյանը այդպիսով գնահատել է Ռոբերտ Քոչարյանի տասնամյա կառավարումը: Օմբուդսմենը պատասխանել է, որ ինքն ընդամենը փաստել է, որ երկրում առկա է այդօրինակ համակարգ:

No comments:
Post a Comment