Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին բավական խառն են Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի գործերը Միացյալ Նահանգներում: Բանն այն է, որ Սերժի եղբայրը ԱՄՆ-ում շինարարական բիզնես ուներ, սակայն վերջինս խնդիրներ է ունեցել այնտեղի համապատասխան շրջանակների հետ, որից հետո որոշել է վաճառել իր ամբողջ ունեցվածքը եւ վերադառնալ Հայաստան: Նույն աղբյուրների փոխանցմամբ` ԱՄՆ-ում Սերժի եղբոր գործերը կրախի են մատնվել, եւ նա չի կարողացել վաճառել իր «էլիտար» շենքերը, ըստ այդմ` վաճառքի է հանել ողջ ունեցվածքը եւ նույնիսկ Կալիֆոռնիայում գտնվող իր թանկարժեք բնակարանը: Ուստի` Սերժի խնդիրների քանակը մոտ ժամանակներում կավելանա եւս մեկով` Հայաստան կվերադառնա վերջինիս եղբայրը:
Thursday, June 12, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment