«ԼՐԱԳԻՐ», 10.07.08: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի հուլիսի 7-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 16 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց:
Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 80 քրեական գործ 91 անձի վերաբերյալ, որոնցից 49-ով? 55 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մյուս քրեական գործերով դատաքննությունն ընթացքի մեջ է:Նշված 55 անձանցից 5-ը արդարացվել են, 21-ը? դատապարտվել 1-ից 5 տարի ժամկետով ազատազրկման, 4 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 25-ի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան: Ազատազրկման դատապարտվել է 21 անձ: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Thursday, July 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment