Thursday, July 17, 2008

«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԱՅԴ ԽԱՂԻՆ»

Այս վերնագրով «Հյուրիեթի» հուլիսի 7-ի համարում ահա թե ինչ է գրել թերթի հեղինակ Ֆաթիհ Չեքիրգեն. «Տարիներ շարունակ գրում եմ: Բաց արեք այդ սահմանը: Հանգիստ թողեք, մի՛ զբաղվեք Հայաստանով: Եթե դռները բացեք եւ բոլորն էլ այստեղ գան, Ստամբուլում կկորչեն: Ինչի՞ց եք վախենում, ինչո՞ւ եք փակում սահմանները: Ահավասիկ հրավերը եկավ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագահ Գյուլին հրավիրեց Հայաստան-Թուրքիա հանդիպմանը... Իմ իմացած Աբդուլլահ Գյուլը կգնա այդ խաղին եւ եթե գնաց, ապա անկախ արդյունքից, հանդիպմանը կհաղթի խաղաղությունը: Դա կլինի Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի հաղթանակը: Կհաղթեն Կարսը, Երեւանը, Բաքուն, իսկ վախը կպարտվի»:

No comments: