Thursday, July 17, 2008

Երբեք էլ ուշ չէ ծննդաբերել, նույնիսկ 70 տարեկանում

Լույս աշխարհ բերելով իր երկվորյակներին` հնդկուհի Օմկարի Պանվարը սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ: Ճիշտ է, նա հղիացել է արհեստական ճանապարհով: Բանն այն է, որ միայն արհեստական բեղմնավորումն էր հարյուր տոկոսով երաշխավորում տղայի ծնունդը: Ամուսինները վաղուց էին ցանկանում տղա զավակ ունենալ, ով իր վրա կվերցներ իրենց տնտեսության ղեկավարումը:
Հաջողության չհասնելով եւ հասկանալով, որ ժամանակը շատ սուղ է (70-ամյա Օմկարիի ամուսինը 77 տարեկան է)` նրանք որոշել են ռիսկի գնալ:Ճիշտ է դա ֆինանսական առումով նրանց վրա բավական թանկ է նստել, այնուամենայնիվ բժիշկների ջանքերը տվել են սպասված արդյունքը: Օմկարին լույս աշխարհ է բերել զույգերի` աղջիկ եւ տղա: Եվ չնայած որ երեխաները մեկ ամսով շտապել են, երկուսն էլ միանգամայն առողջ են: Հիշեցնենք, որ մինչեւ այժմ այս բնագավառում առաջին տեղում էր ռումինուհի Ադրիանա Իլյեսկան, ով մայրացել էր 66 տարեկանում: Նա եւս արհեստական բեղմանվորման էր դիմել:

No comments: