Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված է 73 կուսակցություն: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին գործակալությունից, ներկայումս լուծարման գործընթացում է Աշոտ Բլեյանի գլխավորած «Նոր ուղի» կուսակցությունը, կամավոր լուծարման գործընթաց է գրանցել նաեւ «Ազատամարտի վետերանների միությունը»: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով ինքնալուծարման ենթակա են չորս կուսակցություններ: 2005 թ. հունվարին օրենքում կատարված փոփոխություններից հետո լուծարվել են ավելի քան 6 տասնյակ կուսակցություններ, ընդ որում, դրանց մի մասը` կամավոր կերպով, մոտ 4 տասնյակը` դատական կարգով, հաղորդում է Արմենպրեսը:
Thursday, July 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment