Ուելսի արքայազն Չարլզի եկամուտները մեկ տարվա ընթացքում աճել են մեկ միլիոն ֆունտով, հայտնում է The Times-ը: Դրա հետ մեկտեղ` Բրիտանիայի թագաժառանգին հաջողվել է 5 հազար ֆունտով կրճատել վճարվելիք հարկերի քանակը:
Չարլզի եւ նրա կնոջ` Քորնուոլի դքսուհի Կամիլայի ամենամյա ֆինանսական հաշվետվության համաձայն, որը հրապարակվել է երկուշաբթի, մեկ տարվա ընթացքում արքայազնը վաստակել է 16,3 մլն ֆունտ, իսկ հարկերի վրա ծախսել է 3,4 մլն:
Սեպտեմբերին Չարլզի եւ Կամիլայի ֆինանսական խորհրդատուները խելամիտ քայլի էին դիմել` ֆոնդային շուկայի` համաշխարհային վարկային ճգնաժամի պատճառով առաջացած անկումից առաջ ազատվելով բաժնետոմսերից:
Բացի այդ, Ուելսի արքայազնը եւ նրա կինը բավական մեծ եկամուտներ են ունեցել պարենի գների աճի արդյունքում: Կորնուելի նրանց կալվածքը թանկացել է` հասնելով 647 մլն ֆունտ ռեկորդային գնին:Արքայազնի հարկային վճարումների կրճատումը, ինչպես բացատրում է նրա քարտուղար սըր Մայքլ Փիթը, կապված է այն բանի հետ, որ Չարլզը ավելի շատ ծախսել է իր պաշտոնական եւ բարեգործական գործունեության վրա:
Thursday, July 10, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment