Այսօր Ռուսաստանի համար շահեկան չէ Հարավային Կովկասում անկլավների հիմնախնդրի կարգավորումը, քանի որ դրանից հետո նա այս տարածաշրջանում կկորցնի իր հսկողությունը եւ դերը: Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ անկլավների հիմնախնդիրները 1-2 գերտերություն չեն որոշում. սրանք վերաբերում են գլոբալ քաղաքականությանը, հետեւաբար ուղիղ համեմատական կարգով կախված են գերտերություններից եւ միջազգային կազմակերպություններից:
Հուլիսին Բաքվում կայանալիք ադրբեջանա-ամերիկյան խորհրդակցությունների ժամանակ Ադրբեջանը լուրջ քայլեր կանի ՆԱՏՕ-ի հետ` դեռեւս գործընկերության շրջանակներում:
Այսինքն` Ադրբեջանը հստակ անկախ քաղաքականություն է վարում թե Եվրամիության, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ինչը չի կարելի ասել Հայաստանի իշխանությունների դեպքում: Ավելին` «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Ս.Սարգսյանը դրսեւորում է ռուսահաճո իր դիրքորոշումը: Մինչդեռ ՌԴ նախագահ Մեդվեդեւը, կարեւորելով Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ գործընկերությունը, հուլիսի 3-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան եւ այս երկրի իշխանությունների հետ կքննարկի գլոբալ քաղաքականության այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» նախագիծը, Գաբալայի կայանը, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում էներգետիկ քաղաքականության հարցեր, որոնց կարեւորության մասին խոսելն անհարկի է: Վերադառնանք հարցին, թե ինչու Ս.Սարգսյանի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում Մեդվեդեւը պայմանագրեր չստորագրեց: Անշուշտ, դա կապված է ՌԴ նախագահի` Ադրբեջան կատարելիք այցի հետ: Նորություն չէ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիքներով է հանդես գալիս: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ դեպքում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման առումով Հայաստանի իշխանությունները հովանավորչական ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ Ռուսաստանից: Տեղին է «Կոմերսանտի» լրագրողի հարցը, թե Հայաստանն այս դեպքում ինչո՞ւ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, մանավանդ որ` Ս.Սարգսյանը Կոսովոն Լեռնային Ղարաբաղի համար նախադեպ է համարում: Պատասխանը նվազագույնս անհեթեթ է. «Մենք ջանում ենք հայտարարություններ չանել, որոնք հակասեն մեր դաշնակիցների սկզբունքային դիրքորոշումներինե: Այսինքն` գլոբալ քաղաքականության հարցերը Հայաստանի գործող իշխանությունները լուծում են Կրեմլի պատերի ներսում. սա վերաբերում է բացարձակապես բոլոր հարցերին:
Իսկ Ռուսաստանն, իր հերթին, Հայաստանի հետ կառուցում է վասալային հարաբերություններ: Փորձագետները հաստատում են, որ Ռուսաստանի քաղաքական համակարգը կոնսերվատիվ բնույթ ունի` ի տարբերություն ԱՄՆ-ի: Այսինքն` եթե ԱՄՆ-ն արտաքին քաղաքականության առաջնահերթությունների պարագայում հաշվի է առնում այս կամ այն երկրի քաղաքական ինստիտուտների որակական վիճակը, ապա Ռուսաստանի համար դա էական չէ: Ռուսաստանը քաղաքականությունը կառուցում է գործող համակարգերի հետ` հանուն իր երկրի ռազմավարական շահերի: Այսօր Ռուսաստանի համար շահեկան չէ Հարավային Կովկասում անկլավների հիմնախնդրի կարգավորումը, քանի որ դրանից հետո նա այս տարածաշրջանում կկորցնի իր հսկողությունը եւ դերը: Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ անկլավների հիմնախնդիրները 1-2 գերտերություն չեն որոշում. սրանք վերաբերում են գլոբալ քաղաքականությանը, հետեւաբար ուղիղ համեմատական կարգով կախված են գերտերություններից եւ միջազգային կազմակերպություններից: Հարց է ծագում. Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը ածանցվում է ՌԴ քաղաքականության առաջնահերթություններից, որքանով է շահեկան հենց Հայաստանի համար: Հայաստանը քայլ առ քայլ կորցնում է իր անկախությունը եւ ինքնիշխանությունը` հանուն իշխանության վերարտադրման: Այսպես` նախագահ ,ընտրվելուցե հետո Ս.Սարգսյանը առանց թաքցնելու իր երախտագիտությունը հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Անդրադառնանք Հայաստանի տնտեսական քաղաքականությանը. ամեն անգամ Ռուսաստանից քաղաքական ինչ-ինչ դիվիդենտ կորզելու համար Հայաստանը Ռուսաստանին զիջում է ռազամավարական խոշոր նշանակություն ունեցող հաստատություններ: Եվ այդ ընթացքը շարունակական բնույթ ունի: Սա գործոն է` Հայաստանին չոքած վիճակում պահելու համար: Հայաստանի կառավարման այս համակարգը, եթե կարելի է համակարգի մասին խոսել, հանգեցնում է նրան, որ Հայաստանի ներքին քաղաքականությունը եւս գտնվում է Ռուսաստանից կախյալ վիճակում: Այս դեպքում, երբ գլոբալ քաղաքականության չափումներում օրավուր հզորանում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերը, եւ նա տարբեր լծակներ ունի գործոն դառնալու` Հայաստանը ինչպե՞ս է ազգային անվտանգության համակարգը պահպանելու, երբ հանրապետությունում չկա գրեթե մեկ ոլորտ, որը վտանգված չլինի... Հանրապետության քաղաքական ինստիտուտների կաթվածահար լինելու դեպքում տնտեսական հարցերի շուրջ խոսակցություններն ի՞նչ իմաստ ունեն...
Գոհար Բարսամյան. «ԺԱՄԱՆԱԿ»

No comments:
Post a Comment