Monday, July 28, 2008

Ամենաբարձր վարձակալվող դերասանները

«Forbes» ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը: Աղյուսակի առաջին տեղում հայտնվել է 39-ամյա Ուիլ Սմիթը: Նա 2007 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2008 թվականի հուլիսի 1-ը վաստակել է 80 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Ջոնի Դեփն է, ով նույն ժամանակահատվածում վաստակել է 72 միլիոն դոլար: Նրան հետեւում է Էդդի Մերֆին` 55 միլիոն դոլար վաստակով, այնուհետեւ` Բրյուս Ուիլիսը` 41 միլիոն դոլար, Բեն Սթայլերը` 40 միլիոն դոլար, Նիկոլաս Քեյջը` 38 միլիոն, Ուիլ Ֆերելը` 361 միլիոն, Ադամ Սենդլերը` 30 միլիոն դոլար վաստակներով: Հոլիվուդի ,ամենաթանկե դերասանուհին Քեմերոն Դիասն է: Նա նախորդ տարվա ընթացքում վաստակել է 50 միլիոն դոլար: Կիրա Նայթլին երկրորդ տեղում է` 32 միլիոն դոլար, երրորդ տեղում Ջենիֆեր Անիսթոնն է` 27 միլիոն դոլար վաստակով: Զանգվածային տեղեկատվության ոլորտից առաջին տեղը ավանդաբար զբաղեցրել է Օփրա Ուինֆրին:

No comments: