ԲԱՔՈՒ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ պետք է ունենա հարձակողական բնույթ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ նյուսը», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:«Ադրբեջանցի դիվանագետների գլխավոր խնդիրն է միջազգային հանրությանը հասցնել հայ-ադրբեջանական հակամարտության իրողությունները»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը` ավելացնելով, որ «Հայաստանի զավթողական քաղաքականությունը պետք է դատապարտվի բոլոր մակարդակներով»:Ըստ նրա, դիվանագետները մեծ պատասխանատվություն են կրում արտաքին քաղաքականության առաջնայնությունների իրականացման եւ Ադրբեջանի իրողությունները համաշխարհային հանրությանը հասցնելու համար: «Դիվանագետները պետք է սերտ համագործակցությամբ այն երկրների պետական կառույցների հետ, որտեղ հավատարմագրված են, մեծացնեն իրենց ջանքերը Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական շահերի պաշտպանության ուղղությամբ»:
Thursday, July 10, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment