ԲԱՔՈՒ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է առավելագույնս աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը», հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Իստրատովը:«Ռուսաստանը պատրաստ է առավելագույնս աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ողջունում է առաջխաղացումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության եւ հանգուցալուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է Իստրատովը` ավելացնելով, որ «Ռուսաստանն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»:
Thursday, July 10, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment