ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ - ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երիցական եկեղեցիների տարեկան համագումարին մասնակցելու նպատակով Կալիֆոռնիայում գտնվող Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ Արք. Ասատուրյանը հուլիսի 9-ին հյուրընկալվել է Ռամկավար-ազատական կուսակցության Կենտրոնական վարչության անդամ, ԱՄՆ-ի Արեւմտյան շրջանի Շրջանային վարչության ատենապետ Արա Ահարոնյանի կողմից: Թեմական առաջնորդի հետ հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Լոս Անջելեսի Իրաքահայերի միության ատենապետ Խաչիկ Ջանոյանը, նույն միության հաշվապահ Գրիգոր Տիրամերյանը եւ Հայ բարեգործական ընդհանուր միության Արեւմտյան շրջանի ղեկավարներից Հայկ Մսրլյանը:Ավագ Սրբազանը տեղեկություններ է տրամադրել իրաքահայ գաղութի ներկա վիճակի մասին: Ըստ այդմ, իրաքահայ համայնքը, հակառակ վերջին տարիներին տեղի ունեցած արտագաղթի, 17 հազար է հաշվվում, ավելին, Իրաքում հայկական նոր համայնքներ են կազմավորվել երկրի հյուսիսային շրջանի որոշ քաղաքներում: Վերաբացվել է ազգային թարգմանչաց Սվաճյան վարժարանը, որն այժմ ունի 220 աշակերտ: Իրաքահայերի 90 տոկոսը հայախոս է: Գաղութը ունի գործող 11 եկեղեցի:Իրաքում գոյություն ունեն 14 քրիստոնյա համայնքներ, որոնց միացյալ մարմնի գլխավոր քարտուղարն է Ավագ Արք. Ասատուրյանը:Ըստ Իրաքի հայոց թեմի առաջնորդի, 1960-2001թթ. կարելի է համարել իրաքահայ գաղութի հոգեւոր, ազգային եւ միութենական կյանքի ոսկեդարը: Այդ տարիներին մշակութային, ազգային եւ կրթական բեղուն գործունեություն է ծավալվել: Մինչեւ 2003 թվականը եկեղեցին ուներ կիրակնօրյա քրիստոնեական դասերի հաճախող 450 աշակերտ: Հոգեւոր առաջնորդի խոսքերով, վերջին տարիներին եկեղացապատկան կալվածքների 70 տոկոսը եկամուտ չի ապահովում:Սրբազանը կոչ է արել համայն հայությանը` իրենց եղբայրական նյութական նպաստը հասցնել իրաքահայ անապահով ընտանիքներին: Իրաքի հայոց թեմի առաջնորդը կոչ է արել նաեւ սփյուռքի հայությանը` ամուր պահել հայրենամոտ, հարուստ եւ մոտ 350 տարվա կյանք ունեցող այդ գաղութը եւ չքաջալերել իրաքահայերին` Իրաքը լքելով Հորդանան, Սիրիա, Ամերիկա, Եվրոպա կամ Նոր Զելանդիա եւ Ավստրալիա մեկնելու հարցում:Monday, July 28, 2008
ԻՐԱՔԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ` ՆՅՈՒԹԱՊԵՍ ՕԳՆԵԼ ԻՐԱՔԱՀԱՅ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ - ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երիցական եկեղեցիների տարեկան համագումարին մասնակցելու նպատակով Կալիֆոռնիայում գտնվող Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ Արք. Ասատուրյանը հուլիսի 9-ին հյուրընկալվել է Ռամկավար-ազատական կուսակցության Կենտրոնական վարչության անդամ, ԱՄՆ-ի Արեւմտյան շրջանի Շրջանային վարչության ատենապետ Արա Ահարոնյանի կողմից: Թեմական առաջնորդի հետ հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Լոս Անջելեսի Իրաքահայերի միության ատենապետ Խաչիկ Ջանոյանը, նույն միության հաշվապահ Գրիգոր Տիրամերյանը եւ Հայ բարեգործական ընդհանուր միության Արեւմտյան շրջանի ղեկավարներից Հայկ Մսրլյանը:Ավագ Սրբազանը տեղեկություններ է տրամադրել իրաքահայ գաղութի ներկա վիճակի մասին: Ըստ այդմ, իրաքահայ համայնքը, հակառակ վերջին տարիներին տեղի ունեցած արտագաղթի, 17 հազար է հաշվվում, ավելին, Իրաքում հայկական նոր համայնքներ են կազմավորվել երկրի հյուսիսային շրջանի որոշ քաղաքներում: Վերաբացվել է ազգային թարգմանչաց Սվաճյան վարժարանը, որն այժմ ունի 220 աշակերտ: Իրաքահայերի 90 տոկոսը հայախոս է: Գաղութը ունի գործող 11 եկեղեցի:Իրաքում գոյություն ունեն 14 քրիստոնյա համայնքներ, որոնց միացյալ մարմնի գլխավոր քարտուղարն է Ավագ Արք. Ասատուրյանը:Ըստ Իրաքի հայոց թեմի առաջնորդի, 1960-2001թթ. կարելի է համարել իրաքահայ գաղութի հոգեւոր, ազգային եւ միութենական կյանքի ոսկեդարը: Այդ տարիներին մշակութային, ազգային եւ կրթական բեղուն գործունեություն է ծավալվել: Մինչեւ 2003 թվականը եկեղեցին ուներ կիրակնօրյա քրիստոնեական դասերի հաճախող 450 աշակերտ: Հոգեւոր առաջնորդի խոսքերով, վերջին տարիներին եկեղացապատկան կալվածքների 70 տոկոսը եկամուտ չի ապահովում:Սրբազանը կոչ է արել համայն հայությանը` իրենց եղբայրական նյութական նպաստը հասցնել իրաքահայ անապահով ընտանիքներին: Իրաքի հայոց թեմի առաջնորդը կոչ է արել նաեւ սփյուռքի հայությանը` ամուր պահել հայրենամոտ, հարուստ եւ մոտ 350 տարվա կյանք ունեցող այդ գաղութը եւ չքաջալերել իրաքահայերին` Իրաքը լքելով Հորդանան, Սիրիա, Ամերիկա, Եվրոպա կամ Նոր Զելանդիա եւ Ավստրալիա մեկնելու հարցում:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment