Thursday, July 3, 2008

Հայերեն մակնշմամբ ապրանքներն Ադրբեջանում

«ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ», 27.06.08: Ադրբեջանի ազատ սպառողների միավորման նախագահ Էյուբ Հուսեյնովը հայտարարել Է, որ հանրապետությունում չկա օրենք, որն արգելում Է հայերեն մակնշմամբ ապրանքների վաճառքը:
«Հայերեն մակնշում ունեցող ապրանքները կարող են վաճառվել ադրբեջանական շուկայում, իսկ նրանք, ովքեր պնդում են դրա անթույլատրելիությունը, պետք Է ինձ ցույց տան այն օրենքը, որով արգելվում Է այդօրինակ ապրանքների վաճառքը»,-ասել Է Հուսեյնովը «Նովոստի» միջազգային մամլո կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ «ադրբեջանցի սպառողը եւ պետական գերատեսչությունները պետք Է հասնեն այն բանին, որ այլ լեզուներով, այդ թվում եւ հայերենով, գրությունների հետ միասին Ադրբեջան ներկրվող ապրանքներն անպայմանորեն մակնշվեն մեր երկրի պետական լեզվով»:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի սննդամթերքի կենտրոնական լաբորատորիայի փորձաքննության բաժնի պետ Խամիմ Սոլթանովան հայտարարել Է, որ Ադրբեջան հայկական ծագում ունեցող ապրանքների ներկրման եւ երկրում դրանց վաճառքի արգելումը միանգամայն արդարացված Է, քանի որ «հայ արտադրողը, իմանալով որ այդ արտադրանքը ներկրվելու Է Ադրբեջան, կարող Է այն թունավորել կամ միտումնավոր փչացնել»:
Նա կոչ Է արել տարբերակված մոտեցում ցուցաբերել բուն հայկական արտադրանքի եւ այլ երկրների այն ապրանքների նկատմամբ, որոնց վրա կարող Է նաեւ հայկական մակնշում լինել: Վերջինները, ըստ նրա, կարող են ներկրվել ու վաճառվել Ադրբեջանում:

No comments: