Thursday, July 3, 2008

Եվրադատարանը Հայաստանից մոտ 1000 գանգատ է ստացել, 6-ը բավարարվել է, 6-ը՝ ոչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2002 թվականից մինչեւ այսօր Հայաստանից ստացել է մոտ 1000 գանգատ, որոնցից 6-ը բավարարվել է, եւս 6-ը՝ չի բավարարվել: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Եվրադատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Էմիլ Բաբայանը: Նրա վկայությամբ՝ Հայաստանից ստացված 60 գանգատ այժմ գտնվում է գրագրության փուլում, այսինքն` հանգամանքներ են ճշտվում Եվրադատարանի, Հայաստանի կառավարության եւ դիմումատուի միջեւ:

No comments: