Thursday, July 17, 2008

Իլհամ Ալիեւ.

Նավթի եւ գազի հարուստ պաշարները 100 տարի շարունակ կապահովեն Ադրբեջանի շահերը եւ արտահանման ներուժը, ասել է նախագահ Իլհամ Ալիեւը:
Դիվանագետների հետ խորհրդակցության ժամանակ նա հայտնել է, որ այս տարի առաջին անգամ կարդյունահանվի ավելի քան 50 միլիոն տոննա նավթ եւ մոտ 20 միլիարդ խորանարդ մետր գազ:
Ալիեւը նաեւ փաստել է, որ գազի արտահանման համար Ադրբեջանն ունի չորս խողովակաշար, որոնք թույլ են տալիս գազն արտահանել ցանկացած ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան եւ Իրան: «Մենք այսօր տնտեսապես որեւէ մեկից կախված չենք: Մենք կախված չենք վարկերից, հակառակը՝ մենք ինքներս ենք ուրիշներին վարկավորում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ ասել է Ալիեւը:

No comments: