Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի Հուլիսի 2-ին հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է միանգամից 18 հորիզոնականով եւ զբաղեցնում է 96-րդ տեղը: Նահանջի պատճառը այն է, որ նախորդ տարի հունիսին Լեհաստանի եւ Ղազախստանի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակների միավորները, ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության, 1 տարի անց 50%-ով կրճատվում են, մինչդեռ Լեհաստանին պարտության մատնելով Հայաստանը իր պատմության մեջ ամենաշատ վարկանիշային միավորներն էր վաստակել:
Վարկանիշային աղյուսակը առաջին անգամ իր պատմության ընթացքում սկսել է գլխավորել Իսպանիայի հավաքականը, որը հունիսի 29-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ընդհանրապես լավագույն եռյակը առաջին անգամ գրավել են եվրոպական թիմերը, իսկ Բրազիլիան եւ Արգենտինան նահանջել են համապատասխանաբար 4-րդ եւ 6-րդ հորիզոնականներ:
2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի առաջիկա մրցակից Թուրքիայի հավաքականը «Եվրո-2008»-ում ունեցած հաջող ելույթների շնորհիվ առաջադիմել է 6 տեղով եւ այժմ գտնվում է 14-րդ հորիզոնականում: Ռուսաստանը 11-րդ տեղում է` առաջադիմելով 13 հորիզոնականով: Եվրոպայի 53 երկրների շարքում Հայաստանը 40-րդ տեղում է: Վրաստանի հավաքականը եւս նահանջել է եւ այժմ 89-րդն է, իսկ Ադրբեջանը գտնվում է 139-րդ հորիզոնականում:

No comments:
Post a Comment