Monday, August 4, 2008

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶԵՆՔ ԿԻՐԱՌԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

«ԱԶԳ», 28.07.08: Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ պարզվել է այն իրավապահների ինքնությունը, որոնց կողմից հրազենի կիրառումը մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հանգեցրել է մարդկային զոհերի: Անուններ, սակայն, Հարությունյանը չհրապարակեց` նախաքննության շահերից ելնելով: Հարությունյանը ասել է, որ ունի տվյալներ, թե քանիսն են այդ անձինք եւ կոնկրետ որ ստորաբաժանումների աշխատակիցներ են, սակայն, չի կարող դրանք հրապարակել` «նախաքննության շահերից ելնելով»:

No comments: