Monday, August 4, 2008

Ադրբեջանական կողմը մինչեւ այժմ Հայաստանին չի հանձնել սպանված զինվորի դին

Ադրբեջանական կողմը մինչեւ այժմ Հայաստանին չի հանձնել սպանված զինվորի` Գոռ Մանասյանի դին: Այդ մասին հայտնել են Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի պետհանձնաժողովի աշխատանքային խմբում:Հիշեցնենք, որ Գոռ Մանասյանը սպանվել էր հուլիսի 19-ի գիշերը: ՀՀ ԶՈՒ սահմանամերձ զորամասերից մեկի զինվորն ինքնակամ լքել է զորամասը: Ըստ ունեցած տեղեկատվության, զինվորը մոլորվել է եւհայտնվել Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանն ամեն կերպ փորձում է դիպվածը ներկայացնել որպես ,հետախուզական խմբի` իր տարածք ներխուժելու փորձե, իսկ զոհված Մանասյանին «ներկայացնում» է որպես հետախույզ: Հիշեցնենք նաեւ, որ ներկայումս ադրբեջանական գերության մեջ է գտնվում Հայաստանի 5 քաղաքացի, որոնցից 1-ը զինծառայող է, իսկ 4-ը` քաղաքացիական անձինք: Ադրբեջանը նրանց նույնպես տարբեր պատրվակներով հրաժարվում է վերադարձնել: Ավելին` ԱՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին ընդամենը երկու անգամ են թույլատրել տեսակցել ապրիլի կեսին գերված քաղաքացիներին: Ինչ վերաբերում է զինծառայող Պարույր Սիմոնյանին, ապա նրա մասին ադրբեջանական կողմը տարածում է իր ավանդական հեքիաթը. Նա, իբր, «չի ուզում վերադառնալ»: Նշենք, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը բազմիցս հաստատել է գերիներին վերադարձնելու պայմանագրի կատարմանն իր հավատարմությունը:

No comments: