Monday, August 18, 2008

13 ՉԵՄՊԻՈՆ, 12 ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

08 Օգոստոսի, 2008 Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին մասնակցում են 1952 թվականից: 1952-88թթ. Հայաստանը հանդես է եկել ԽՍՀՄ դրոշի ներքո: ԽՍՀՄ փլուզումից հետո` 1992թ., նախկին խոհրդային հանրապետությունները հանդես եկան ԱՊՀ դրոշի ներքո: 1996թ. սկսած հայաստանցի մարզիկները օլիմպիական խաղերում հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո: Մինչ այժմ Հայաստանը օլիմպիական խաղերում ունեցել է 13 չեմպիոն, 12 փոխչեմպիոն եւ 9 բրոնզե մեդալակիր: Օլիմպիական չեմպիոններ 1.Հրանտ Շահինյան Հելսինկի,1952թ. 15-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, մարմնամարզություն 2. Ալբերտ Ազարյան Մելբուռն,1956թ., Հռոմ, 1960թ. 16-րդ եւ 17-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն,մարմնամարզություն 3. Վլադիմիր Ենգիբարյան Մելբուռն, 1956թ. 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, բռնցքամարտ 4. Իգոր Նովիկով Մելբուռն, 1956թ., Տոկիո, 1964թ. 16-րդ եւ 18-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն 5. Ֆաինա Մելնիկ Մյունխեն, 1972թ. 20-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, աթլետիկա 6. Յուրի Վարդանյան Մոսկվա, 1980թ. 22-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտ 7. Էդուարդ Ազարյան Մոսկվա, 1980թ. 22 -րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, մարմնամարզություն 8. Օգսեն Միրզոյան Սեուլ,1988թ. 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտ 9. Լեւոն Ջուլֆալաքյան Սեուլ, 1988թ. 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հունա- հռոմեական ըմբշամարտ 10. Իսրայել Միլիտոսյան Բարսելոնա, 1992թ. 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտ 11. Մնացական Իսկանդարյան Բարսելոնա, 1992թ. 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հունա- հռոմեական ըմբշամարտ 12. Հրաչյա Պետիկյան Բարսելոնա, 1992թ. 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձգություն 13. Արմեն Նազարյան Ատլանտա, 1996թ. 26-րդ օլիմպիական խաղերի աչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտ Արծաթե մեդալակիրներ 1. Հրանտ Շահինյան - մարմնամարզություն, 1952թ. 2. Ալբերտ Ազարյան - մարմնամարզություն, 1960թ. 3. Իգոր Նովիկով - ժամանակակից հնգամարտ , 1960թ. 1964թ. 4. Էդվարդ Միքայելյան - մարմնամարզություն, 1972թ. 5. Վարդան Միլիտոսյան - ծանրամարտ, 1976թ. 6. Աշոտ Կարագյան - սուսերամարտ, 1980թ. 7. Սիլվա Էմիրզյան - ջրացատկ, 1980թ. 8. Յուրի Սարգսյան - ծանրամարտ, 1980թ. 9. Ստեփան Սարգսյան - ազատ ոճի ըմբշամարտ, 1988թ. 10. Իսրայել Միլիտոսյան - ծանրամարտ, 1988թ. 11. Ալֆրեդ Տեր-Մկրտչյան - հունա հռոմեկան ոճի ըմբշամարտ 1992թ. 12 Արմեն Մկրտչյան - ազատ ոճի ըմբշամարտ, 1996թ. Բրոնզե մեդալակիրներ 1. Վալենտին Չերնիկով - սուսերամարտ, 1960թ. 2. Արկադի Անդրեասյան - ֆուտբոլ, 1972թ. 3. Հովհաննես Զանազանյան - ֆուտբոլ, 1972թ. 4. Դավիթ Համբարձումյան - ջրացատկ, 1980թ. 5. Դավիթ Թորոսյան բռնցքամարտ, 1976թ. 6. Խորեն Հովհաննիսյան - ֆուտբոլ, 1980թ. 7. Սոս Հայրապետյան - մականախաղ, 1980թ. 8. Աշոտ Կարագյան - սուսերամարտ, 1980թ. 9. Արսեն Մելիքյան - ծանրամարտ, 2000թ.

No comments: