Հաջորդ տարի նշվելու է Ադանայի կոտորածների 100-ամյակը: Կոմպոզիտոր Արա Գեւորգյանի «Ադանա» ստեղծագործությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ձայնագրվել է 17 լեզուներով, այդ թվում` թուրքերենով, որի կատարողի անունը գաղտնի է պահվում: Այս մասին հուլիսի 28-ի Հայաստանի ազգային գրադարանում կայացած ասուլիսում հայտնեց կոմպոզիտորը:Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքերով, այն, ինչ կարող է ասել կամ փոխանցել երգը, չի կարող անել դիվանագիտությունը: Նրան համակարծիք էին նաեւ երգիչներ Ինկան (Ֆինլանդիա), Լուիզ Վերները (Շվեդիա), Կայ Աուհագենը (Գերմանիա) եւ Դանիել Դեքերը (ԱՄՆ): «Համայն մարդկությունը պետք է տեղյակ լինի կատարվածին, որպեսզի բացառվեն նոր ողբերգությունները: Իսկ երգը մեծ ճանաչում է ունեցել մեր երկրներում»,- ընդգծեցին նրանք:
Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը Նանսենի անվան հուշամեդալներ հանձնեց Ա.Գեւորգյանին, Դ.Դեքերին, Ինկային, Լ.Վերներին եւ Կ.Աուհագենին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment