Monday, August 4, 2008

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆՆ, ԻՍԿԱՊԵՍ, ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ԳՈՒՅՔԸ, ԲԱՅՑ ՉԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

«Panorama.am», 28.07.08: Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին դաշնակցության անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանից, թե որքանով են իրականությանը համապատասխանում մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, ըստ որոնց ՀՅԴ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը դժգոհ լինելով հայրենի կուսակցության կողմից իր նկատմամբ ոչ պատշաճ ուշադրությունից, որոշել է վաճառել իր ունեցած գույքը եւ հեռանալ Հայաստանից: Այս առնչությամբ դաշնակցական Ա. Մինասյանը նշեց, որ ինքը շատ լավ է ճանաչում Ա. Աղաբեկյանին եւ գիտի, որ նման բան իրականում չկա: «Նա այն տեսակը չէ, որ այդքան հեշտությամբ լքի Հայաստանը»,- ընդգծեց Ա. Մինասյանը, հիշեցնելով, որ իր գործընկերը մասնակցել է արցախյան պատերազմին ու շատ բան է արել մեր երկրի համար: Նրա խոսքով, Ա. Աղաբեկյանն իսկապես վաճառում է իր գույքը, բայց ոչ թե Հայաստանից հեռանալու նպատակով, այլ այն պատճառով, որ մտադիր է ներդրումներ անել Հադրութում: «Այդ ներդումը Արցախի, հատկապես Հադրութի տնտեսության համար բավական լուրջ նախադեպ կարող է լինել, եւ կարող է խրախուսել շատերին, որպեսզի Արցախում նման կարգի ներդրումներ կատարվեն: Սա կարծում եմ, որ դա գովելի պետք է լինի»,- ասաց Ա. Մինասյանը, հավելելով, որ Արթուր Աղաբեկյանը, հավանաբար, ավելի կոնկրետ կանդրադառա իր այդ ծրագրերին:

No comments: