Monday, August 4, 2008

Ադրբեջանական զինուժը շփման գծում կրկին դրսեւորում է աշխուժություն

Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, վերջին շրջանում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով կրկին դրսեւորում է նկատելի աշխուժություն, ինչի արդյունքում արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Մասնավորապես հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը եւ օրվա ընթացքում հակառակորդի դիրքապահները փոքր տրամաչափի հրաձգային զենքերից ու գնդացիրներից անկանոն կրակ են բացել հարավ-արեւելյան, հյուսիս-արեւելյան եւ հյուսիսային սահմանահատվածում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Հայկական ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է: Հրադադարի խախտման արդյունքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

No comments: