Monday, August 4, 2008

Failed States Index 2008.

Ամերիկյան երկու առաջատար քաղաքագիտական ինստիտուտներ՝ ազդեցիկ ամերիկյան Forign Policy հանդեսն ու Ամերիկյան խաղաղության հիմնադրամ (The Fund for Peace) հասարակական կազմակերպությունը հրապարակել են հերթական, թվով չորրորդ, աշխարհի «անգործունակ» պետությունների փորձագիտական վարկանիշը՝ Failed States Index 2008, որն արտացոլում է իշխանությունների անկարողությունը վերահսկել տարածքային ամբոջականությունը, ինչպես նաեւ ժողովրդագրական, քաղաքական եւ տնտեսական իրավիճակն երկրում: Վարկանիշում առաջին տեղերն են զբաղեցրել 35 ամենաանբարենպաստ պետությունները Սոմալիի գլխավորությամբ: Միեւնույն ժամանակ 15 երկրներ Նորվեգիայի գլխավորությամբ ձեւավորում են բարեկեցության եւ պետական ինստիտուտների կայունության գոտի:
Նախկին խորհրդային հանրապետություններից ամենավատ դիրքերն ունեն Ուզբեկստանը՝ 26 տեղ, Տաջիկստանը՝ 38-րդ տեղ, Ղրղզստանը՝ 39-րդ տեղ եւ Թուրքմենստանը՝46-րդ տեղ: Մոլդովան զբաղեցրել է 50-րդ տեղը եւ համարվում է Եվրոպայի ամենաանկայուն պետությունը, Բելառուսը՝ 53-րդն է, Վրաստանը՝ 56-ը, Ադրբեջանը՝ 64-ը, Ղազախստանը՝101-ը, Ուկրաինան՝ 108-ը, Հայաստանը՝ 109-ը:
Կայուն երկրների ցանկը ընդգրկում է 34 պետություն, որոնք ընդհանուր ինդեքսում գտնվում են 128-162-րդ տեղերում: Բացում է այդ ցանկը Ռումինիան՝ 128-րդ տեղ, իսկ փակում է Պորտուգալիան՝ 162-րդ տեղ: Բոլոր մերձբալթյան պետությունները հայտնվել են կայուն երկրների ցուցակում՝ Լատվիան 136-րդ տեղում է, Էստոնիայում՝ 139-րդ, Լիտվան՝ 143-րդ տեղում: Համեմատության համար՝ Մոնղոլիան զբաղեցնում է 133-րդ տեղը, Միավորված Արաբական Էմիրությունները՝ 138-րդ տեղը, Լեհաստանը՝ 145-րդ, Հունաստանը՝ 147-րդ, Չեխիան՝ 149-րդ, Հարավային Կորեան՝ 153-րդ, Իտալիան՝ 154-րդ, Գերմանիան՝ 155-րդ, Ֆրանսիան՝ 158-րդ, Մեծ Բրիտանիան՝ 160-րդ, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 161-րդ տեղը:
Պետությունները, որոնք գտնվում են 163-177 տեղերում, համարվում են ամենակայունն ու հարմարավետը նորմալ կյանքի համար: Դրանք ընդամենը 15-ն են՝ Ճապոնիան՝ 163-րդ տեղ, Բելգիան՝ 164-րդ տեղ, Լյուքսեմբուրգ՝ը 165-րդ տեղ, Նիդերլանդները՝ 166-րդ, Կանադան՝ 167-րդ, Ավստրիան՝ 168-րդ, Ավստրալիան՝ 169-րդ, Դանիան՝ 170-րդ, Նոր Զելանդիան՝ 171-րդ, Իսլանդիան՝172-րդ, Շվեյցարիան՝ 173-րդ, Իռլանդիան՝ 174-րդ, Շվեդիան՝ 175-րդ, Ֆինլանդիան՝ 176-րդ եւ Նորվեգիան՝ 177-րդ տեղը, որը հերթական անգամ համարվում է ամենաբարենպաստ երկիրն ըստ վարկանիշի:

No comments: