Monday, August 4, 2008

Հեռուստատեսային ֆիլմ՝ Հայաստանի մասին

Իսպանական Bass TV հեռուստաընկերությունը` Trans Globe ընկերության հետ համատեղ աշխատում է Հայատանի մասին մեկ ժամանոց փաստագրական-ճանաչողական ֆիլմի վրա` Escape կինոալմանախի շրջանակներում:
«Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշել է, որ նախագծի հեղինակներն ընտրել են տուրիստական այցելությունների համար ամենահետաքրքիր 13 երկրները, այդ թվում նաեւ` Հայաստանը:
Հայաստանի կառավարությունը մասնակի ֆինանսական մասնակցություն է ցուցաբերում ֆիլմի ստեղծմանը` 225 հազար եվրոյի չափով: 2009 թվականին ֆիլմը հեռարձակվելու է, մասնավորապես, Discovery հեռուստաալիքով:

No comments: