ՄՈՍԿՎԱ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 1-ին Մոսկվայում սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Ազատությունը»` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, հանդիպումն անցնում է փակ դռների ետեւում:Նախարարները հանդիպում են Ռուսաստանի արտգործնախարարության առանձնատանը: Այնուհետեւ նրանց են միանալու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը, ովքեր եւ նախաձեռնել են հանդիպումը:Նախօրեին համանախագահները խորհրդակցություն են անցկացրել, այնուհետեւ Բեռնար Ֆասիեն հայտնել է, որ նախարարների հանդիպումից հետո միջնորդները կհրապարակեն կոմյունիկե, որտեղ ամփոփված կլինեն հանդիպման արդյունքները:Էլմար Մամեդյարովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել, թե «Հայաստանի նոր իշխանության համար օգտակար կլիներ կառուցողական դիրքորոշման դրսեւորումը»: «Ադրբեջանի դիրքերի հզորացման պայմաններում ժամանակի կորուստը շատ մեծ վնաս է հասցնում հակառակ կողմին»,- հայտարարել էր նա:Փիթեր Սեմնեբին, իր հերթին, ասել էր, թե «Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորեն հակամարտությունը` հիմքում դնելով առկա հիմնարար սկզբունքները»:Saturday, August 2, 2008
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՄՈՍԿՎԱ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 1-ին Մոսկվայում սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Ազատությունը»` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, հանդիպումն անցնում է փակ դռների ետեւում:Նախարարները հանդիպում են Ռուսաստանի արտգործնախարարության առանձնատանը: Այնուհետեւ նրանց են միանալու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը, ովքեր եւ նախաձեռնել են հանդիպումը:Նախօրեին համանախագահները խորհրդակցություն են անցկացրել, այնուհետեւ Բեռնար Ֆասիեն հայտնել է, որ նախարարների հանդիպումից հետո միջնորդները կհրապարակեն կոմյունիկե, որտեղ ամփոփված կլինեն հանդիպման արդյունքները:Էլմար Մամեդյարովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել, թե «Հայաստանի նոր իշխանության համար օգտակար կլիներ կառուցողական դիրքորոշման դրսեւորումը»: «Ադրբեջանի դիրքերի հզորացման պայմաններում ժամանակի կորուստը շատ մեծ վնաս է հասցնում հակառակ կողմին»,- հայտարարել էր նա:Փիթեր Սեմնեբին, իր հերթին, ասել էր, թե «Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորեն հակամարտությունը` հիմքում դնելով առկա հիմնարար սկզբունքները»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment