ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հուլիսի 29-ին հաստատել է Մարի Լ.Յովանովիչի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում:Ինչպես հայտնում են Ամերիկայի Հայկական համագումարից, սենատոր Բարբարա Բոքսերը Յովանովիչի օգտին չի քվեարկել` ասելով, որ դա «ձայն է` ի պաշտպանություն ճշմարտության», մինչդեռ սենատոր Ռոբերտ Մենենդեսը պարզաբանել է, որ իր «կողմ» ձայնը ոչ մի կերպ աջակցություն չէ վարչակազմի խարխուլ քաղաքականությանը ցեղասպանության հաստատման հարցի վերաբերյալ:Սենատոր Բոքսերը հայտարարել է, որ «փոքր խնդիր չէ այն, թե որտեղ է ԱՄՆ-ն կանգնած ցեղասպանության հարցում», եւ արտահայտել իր խորացող հիասթափությունը վարչակազմի քաղաքականության նկատմամբ, ասելով, որ Յովանովիչը «դեռւս չի կարողանում օգտագործել ցեղասպանություն բառը»:Արձագանքելով սենատոր Բոքսերին, սենատոր Մենենդեսը մանրամասն ներկայացրել է հարցերի այն շարքը, որը նա հղել էր դեսպանի թեկնածուի հաստատման հարցի լսումների ընթացքում եւ իր անհանգստությունը հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ սեփական կարծիք հայտնելու Յովանովիչի անկարողության, ինչպես նաեւ վարչակազմի` այս հարցի վերաբերյալ ձախողված քաղաքականության մասին: Մենենդեսը նաեւ մատնանշել է վարչակազմի դիրքորոշման անհեթեթությունը. ամեն տարի ուղարկում են դեսպանին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սակայն չեն ընդունում այդ փաստը:Սենատոր Բեն Կարդենը նույնպես համաձայնել է, որ վարչակազմի քաղաքականությունը օգտակար չէ: Նա նաեւ հիշեցրել է իր գործընկերներին Միջանկյալ արդարադատության միջազգային կենտրոնի եզրակացությունը, ըստ որի 1915-ի դեպքերն իրոք ցեղասպանություն էին:Հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհակալություն է հայտնել ամերիկահայ համայնքին, հատկապես` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին` նիստին ներկա գտնվելու համար:Saturday, August 2, 2008
ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԱՐԻ Լ. ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հուլիսի 29-ին հաստատել է Մարի Լ.Յովանովիչի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում:Ինչպես հայտնում են Ամերիկայի Հայկական համագումարից, սենատոր Բարբարա Բոքսերը Յովանովիչի օգտին չի քվեարկել` ասելով, որ դա «ձայն է` ի պաշտպանություն ճշմարտության», մինչդեռ սենատոր Ռոբերտ Մենենդեսը պարզաբանել է, որ իր «կողմ» ձայնը ոչ մի կերպ աջակցություն չէ վարչակազմի խարխուլ քաղաքականությանը ցեղասպանության հաստատման հարցի վերաբերյալ:Սենատոր Բոքսերը հայտարարել է, որ «փոքր խնդիր չէ այն, թե որտեղ է ԱՄՆ-ն կանգնած ցեղասպանության հարցում», եւ արտահայտել իր խորացող հիասթափությունը վարչակազմի քաղաքականության նկատմամբ, ասելով, որ Յովանովիչը «դեռւս չի կարողանում օգտագործել ցեղասպանություն բառը»:Արձագանքելով սենատոր Բոքսերին, սենատոր Մենենդեսը մանրամասն ներկայացրել է հարցերի այն շարքը, որը նա հղել էր դեսպանի թեկնածուի հաստատման հարցի լսումների ընթացքում եւ իր անհանգստությունը հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ սեփական կարծիք հայտնելու Յովանովիչի անկարողության, ինչպես նաեւ վարչակազմի` այս հարցի վերաբերյալ ձախողված քաղաքականության մասին: Մենենդեսը նաեւ մատնանշել է վարչակազմի դիրքորոշման անհեթեթությունը. ամեն տարի ուղարկում են դեսպանին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սակայն չեն ընդունում այդ փաստը:Սենատոր Բեն Կարդենը նույնպես համաձայնել է, որ վարչակազմի քաղաքականությունը օգտակար չէ: Նա նաեւ հիշեցրել է իր գործընկերներին Միջանկյալ արդարադատության միջազգային կենտրոնի եզրակացությունը, ըստ որի 1915-ի դեպքերն իրոք ցեղասպանություն էին:Հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհակալություն է հայտնել ամերիկահայ համայնքին, հատկապես` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին` նիստին ներկա գտնվելու համար:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment