Thursday, September 4, 2008

Հայ ազգային կոնգրեսը որոշում է ընդունել հետաձգել սեպտեմբերի 5-ի հանրահավաքը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը որոշել է օգոստոսի 31-ից դադարեցնել Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը եւ սեպտեմբերի 5-ին նշանակված համահանրապետական հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին: Որոշման հիմնական պատճառը, ինչպես այսօր լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն է: «Հայ Ազգային Կոնգրեսը հաստատակամ պայքարելով հանդերձ այս ապօրինի վարչախմբի դեմ, միայն քաղաքական դիվիդենտներ քաղելու համար երբեք չի ձեռնարկել ու արել գործողություններ, որոնք ինչ-որ կերպ, թեկուզ միջնորդավորված, կարող են վնասել Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին», - ասված է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորագրությունում: Նստացույցը անորոշ ժամանակով դադարեցնելու եւ հանրահավաքը հետաձգելու որոշումը փաստարկվում է «երկրի միջազգային վարկով մտահոգությամբ», «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը լինելու հանգամանքով եւ դրանց զարգացման հեռանկարներին նպաստոց որեւէ միջոցառում չստվերելու ցանկությամբ»: «Ես վստահ եմ, որ ժողովուրդ ըմբռնումով կմոտենա այս որոշմանը», - ասաց Լեւոն Զուրաբյանը: - «Մեկ շաբաթ հետաձգումը որեւէ ազդեցություն մեր շարժման ոգու վրա չի ունենա»: Սահակյանը շնորհավորական ուղերձներ է հղել Աբխազային եւ Հարավային Օսիայի նախագահներին Աբխազիան հասավ նրան, ինչին ձգտել է երկար տարիներ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Օգուսուի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահներին` Ռուսաստանի կողմից այդ հանրապետությունների անկախության ճանաչման կապակցությամբ: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Աբխազիայի ողջ ժողովրդին` նշանակալի իրադարձության` Աբխազիայի Հանրապետության պետական անկախության ճանաչման առթիվ», - Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ասված է, մասնավորապես, Սերգեյ Բագապշին հասցեագրված ուղերձում: - «Արցախի ժողովուրդը անկեղծ ուրախությամբ է ընդունել Ձեր ժողովրդի համար անչափ երկար սպասված այս լուրը: Աբխազիան հասավ նրան, ինչին ձգտել է երկար տարիներ` արժանիորեն հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ»: «Հարավային Օսիայի ժողովրդի համար փշոտ էր անկախության ճանապարհը, լի բազում դժվարություններով եւ կորուստներով: Սակայն հանրապետությունն իր մեջ ուժ գտավ եւ պատվով հաղթահարեց դրանք», - Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիին գրել է Բակո Սահակյանը: - «Արցախն անկեղծորեն ուրախ է Հարավային անկախության ճանաչման համար: Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Հարավային Օսիայի ողջ ժողովրդին: Թող խաղաղությունը մշտապես հաստատվի Ձեր երկրում: Բարգավաճում եւ բարեկեցություն բոլորիդ»:

No comments: