Thursday, September 4, 2008

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՕԴԱԿԱՅԱՆԸ

A1+29- [18:49] 29 Օգոստոսի, 2008 Գյումրիում են ամերիկացի ռազմական օդաչուները: Նրանք ուսումնասիրում էին արտակարգ իրավիճակների պարագայում մարդասիրական բեռներ հասցնելու նպատակով Գյումրու օդանավակայանն օգտագործելու հնարավորությունը: ԵԱՀԿ համագործակցության շրջանակներում այսօր ճանաչողական այցով Գյումրիում էին գտնվում Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները: Նրանք ցանկանում էին ծանոթանալ Գյումրու օդանավակայանի թողունակության հնարավորություններին եւ ծավալներին. Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Թոդ Բաութինգն ասում է. « Մեզ հետաքրքրում են այն հնարավորությունները, որոնք մենք կկարողանանք օգտագործել արտակարգ իրավիճակներում ինքնաթիռներով մարդասիրական օգնություն հասցնելիս»: Հյուրերը նախ շրջեցին Գյումրիում տեղակայված ավիացիոն ռազմական բազայի թռիչքային հատվածում. «Մենք համագործակցում ենք նաեւ ռուսական զորքերի հետ, նաեւ մեր կոլեգաները, թե ռուսները, թե ամերիկացիք օդաչուներ են, դրա համար միշտ էլ համագործակցությունի պիտի լինի»,--ասաց Գյումրիի ավիացիոն Բազայի հրամանատար Իգոր Մարտիրոսյանը: Մասնագիտությամբ օդաչու լինելով Թոդ Բաութինգը չդիմացավ գայթակղությանն ու ինքնաթիռներից մեկը բարձրացավ: Նրա համար նորություն չէր այն, որ զինվորական ու քաղաքացիական ավիացիաների ինքնաթիռները նույն թռիչքուղին են օգտագործում.«Կանզասում 3 ռազմական օդանավակայաններ կան, 3-ում էլ թռիչքուղիներն համատեղ են օգտագործվում: Պետք է ասեմ, որ այս հանգամանքը բարձր արդյունավետություն է ապահովում 2 ոլորտների համար էլ»: Այնուհետեւ նույն նպատակով հյուրերը եղան նաեւ քաղաքացիական «Գյումրի» օդանավակայանում: Հայաստանի հանրապետությունն ու ԱՄՆ-ն համագործակցում են ռազմական ոլորտում, զուգահեռ զարգանում են հարաբերությունները քաղաքացիական ոլորտում: Կախված այս այցի արդյունքներից , Թոդ Բաութինգի խոսքերով, կարող է համատեղ զորավարժությունների ծրագրեր մշակվեն ու ամերիկյան ինքնաթիռների վարէջքների հնարավորությունն ուսումնասիրվի: Այցի վերջում նա իր գոհունակությունը հայտնեց տեսածից ու չբացառեց ռեալ համագործակցության հնարավորությունը:

No comments: