Saturday, December 13, 2008

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կկազմակերպի Ադանայի կոտորածի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2009 թվականի ապրիլի 20-21-ը Երեւանում կկազմակերպի Ադանայի կոտորածի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, որի շրջանակներում բանախոսները կներկայացնեն զեկույցներ Արեւմտյան Հայաստանի Ադանա քաղաքում եւ հարակից բնակավայրերում 1909թ. •արնանը տեղի ունեցած հայկական կոտորածների վերաբերյալ: Ինչպես նշեց ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ՙԱրմենպրես՚-ի հետ զրույցում, գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել, պարզել Ադանայի կոտորածի խորքային պատճառները, քանի որ այն մոդել հանդիսացավ 1915-1922 թվականների հայկական կոտորածների համար: ՙ1909թ. Ադանայի կոտորածը դարձավ Օսմանյան կայսրության` հայ բնակչության դեմ պետականորեն կազմակերպած եւ իրագործած ցեղասպանական քաղաքականության խորհրդանշական նախերգանքը՚,- ասաց Հ. Դեմոյանը: Նրա խոսքով, պետք է հետեւողականորեն լուսաբանել եւ ներկայացնել հայության համար նման շրջադարձային պատմական իրադարձությունները` նախապատրաստվելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Նրա տեղեկացմամբ, գիտաժողովին մասնակցելու համար արդեն արձա•անքներ են ստացվում ինչպես սփյուռքահայ, այնպես էլ օտարազգի գիտնականների կողմից:

No comments: