ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ- ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի զարմիկը` ատամնաբույժ, կլինիկական պրոֆեսոր Ջաք Սարոյանը արդեն 15-րդ անգամ է այցելում Հայաստան: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ջ.Սարոյանը, Վիլյամ Սարոյանի զարմիկ լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ շատ պարտավորեցնողն է. «Իմ ուսուցիչները ուզում էին, որ ես հասակակիցներիս համեմատ ավելի լավ գրեմ»: Նրա բնորոշմամբ, «Սարոյանը մեծ անհատ էր` մեծ մարդ ու մեծ մարդասեր»:
Ջաք Սարոյանը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացնում 1997թ.-ից սկսած. նա ատամնաբուժական անվճար օգնություն է ցուցաբերել հատկապես երեխաներին` Սիսիանում, Լոռիում, ինպես նաեւ Շուշիում: Ատամնաբույժ Ջ.Սարոյանի դիտարկմամբ, բազմաթիվ խնդիրներ կան հայ մանուկների ատամների առողջական վիճակի հետ կապված, իսկ այդ խնդիրների ճիշտ եւ արդյունավետ լուծումը հիվանդությունների կանխարգելումն է: Ատամների քայքայումը կանխարգելելու նպատակով, ըստ նրա, ԱՄՆ-ում օգտագործում են ջրային ֆտորացում, իսկ եվրոպական մի շարք երկրներում ֆտորացնում են աղը, ինչը նվազեցնում է ատամների քայքայումը 50-60%-ով:
Այդ ծրագիրը Հայաստանում իրականացնելու նպատակով Ջ.Սարոյանը դեռեւս 1,5 տարի առաջ հանդիպել է ՀՀ առողջապահության նախկին նախարարի հետ եւ ստացել նրա հավանությունը, սակայն ծրագիրը չիրականացավ` համապատասխան ֆինանսավորման բացակայության պատճառով: Այդ ծրագրի իրականացման համար նյույորքահայ մի բարերար հատկացրել է 500 հազար ԱՄՆ դոլար, եւ ներկայումս համագործակցություն է ծավալվել Ավանի աղի հանքի տնօրինության հետ:
Ըստ Ջ.Սարոյանի, այս կարեւոր ծրագրի իրականացման համար հարկավոր է ՀՀ առողջապահության նախարարության թույլտվությունը:
Այս տարի մայիս եւ հունիս ամիսներին Հայաստանում Ամերիկյան համալսարանի օժանդակությամբ հանրապետության 12 դպրոցներում հետազոտվել են 5-7 տարեկան եւ 12-14 տարեկան 530 երեխաներ: Պարզվել է, որ գրեթե բոլոր երեխաները ատամների առողջության խնդիրներ ունեն: Ինչպես նշեց Ջ.Սարոյանը, ծրագիրը մեկնարկելուց 4-5 տարի հետո կրկին կանցկացվեն ուսումնասիրություններ` պարզելու համար` բարելավվե՞լ է իրավիճակն այս առումով, թե՞ ոչ:Sunday, December 14, 2008
Վիլյամ Սարոյանի զարմիկը 10 տարուց ավելի է, ինչ բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ- ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի զարմիկը` ատամնաբույժ, կլինիկական պրոֆեսոր Ջաք Սարոյանը արդեն 15-րդ անգամ է այցելում Հայաստան: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ջ.Սարոյանը, Վիլյամ Սարոյանի զարմիկ լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ շատ պարտավորեցնողն է. «Իմ ուսուցիչները ուզում էին, որ ես հասակակիցներիս համեմատ ավելի լավ գրեմ»: Նրա բնորոշմամբ, «Սարոյանը մեծ անհատ էր` մեծ մարդ ու մեծ մարդասեր»:
Ջաք Սարոյանը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացնում 1997թ.-ից սկսած. նա ատամնաբուժական անվճար օգնություն է ցուցաբերել հատկապես երեխաներին` Սիսիանում, Լոռիում, ինպես նաեւ Շուշիում: Ատամնաբույժ Ջ.Սարոյանի դիտարկմամբ, բազմաթիվ խնդիրներ կան հայ մանուկների ատամների առողջական վիճակի հետ կապված, իսկ այդ խնդիրների ճիշտ եւ արդյունավետ լուծումը հիվանդությունների կանխարգելումն է: Ատամների քայքայումը կանխարգելելու նպատակով, ըստ նրա, ԱՄՆ-ում օգտագործում են ջրային ֆտորացում, իսկ եվրոպական մի շարք երկրներում ֆտորացնում են աղը, ինչը նվազեցնում է ատամների քայքայումը 50-60%-ով:
Այդ ծրագիրը Հայաստանում իրականացնելու նպատակով Ջ.Սարոյանը դեռեւս 1,5 տարի առաջ հանդիպել է ՀՀ առողջապահության նախկին նախարարի հետ եւ ստացել նրա հավանությունը, սակայն ծրագիրը չիրականացավ` համապատասխան ֆինանսավորման բացակայության պատճառով: Այդ ծրագրի իրականացման համար նյույորքահայ մի բարերար հատկացրել է 500 հազար ԱՄՆ դոլար, եւ ներկայումս համագործակցություն է ծավալվել Ավանի աղի հանքի տնօրինության հետ:
Ըստ Ջ.Սարոյանի, այս կարեւոր ծրագրի իրականացման համար հարկավոր է ՀՀ առողջապահության նախարարության թույլտվությունը:
Այս տարի մայիս եւ հունիս ամիսներին Հայաստանում Ամերիկյան համալսարանի օժանդակությամբ հանրապետության 12 դպրոցներում հետազոտվել են 5-7 տարեկան եւ 12-14 տարեկան 530 երեխաներ: Պարզվել է, որ գրեթե բոլոր երեխաները ատամների առողջության խնդիրներ ունեն: Ինչպես նշեց Ջ.Սարոյանը, ծրագիրը մեկնարկելուց 4-5 տարի հետո կրկին կանցկացվեն ուսումնասիրություններ` պարզելու համար` բարելավվե՞լ է իրավիճակն այս առումով, թե՞ ոչ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment