Ավանդույթի համաձայն, Նոր տարվա նախօրեին «Ազգը» հանդիպում է մաթեմատիկոս, կեսդարյա գիտական ու մանկավարժական գործունեությամբ զբաղվող, թվային արժեքների տեսությունը մեկնաբանող Էլյա Հովհաննիսյանի հետ ու ներկայացնում եկող տարվա սպասելիքներն ու թվային նշանակությունը:
«Ազգ»- 20.12.2008- Այսպես, 2009 թվականը հոգեւոր տարի է եւ յուրաքանչյուր անհատի համար ոգեշնչում եւ փոխակերպում է պարգեւում: 2009 ըստ թվային արժեքների՝ 2+9=11, ցույց է տալիս, որ հոգեւոր արժեքների նկատմամբ պիտի մեծանա հետաքրքրությունը: Բոլոր նրանց, ովքեր հոգեւոր աշխարհի հետ կապի մեջ կլինեն, ծաղկուն շրջան է սպասում: Գործնական դաշտը կնահանջի եւ այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ նվազ արժեք կունենա հոգեւորի հետ համեմատած, որովհետեւ գործնականին կփոխարինեն մտահղացումները: Մարդկանց մոտ կսկսվեն նոր գործելաոճի ուղղություններ... Ոգեշնչում եւ փոխակերպում. սրանք են ամենահիմնականը ողջ 2009 թվականի ընթացքում: Ինչպես պարզաբանեց տկն Էլյան, «իհարկե, շարունակվելու են դատը, համաձայնությունը, դեսպանությունների գործընթացը, խաղաղասիրական, քաղաքական բանավեճերը նորից ուժի մեջ կլինեն ու կշարունակվեն, բայց արդեն հոգեւոր առումով եւ ավելի մեծ տեղ ու նշանակություն կտան հոգեւորին»:
2009 թվականը, ըստ հայկական հորոսկոպի, խոյի տարի է, իսկ չինականով՝ եզի: Իսկ այժմ, թե ի՞նչ է սպասում 12 կենդանակերպի տակ ծնվածներին:
Խոյ - Տարին բարենպաստ է ու կլինի առանց տագնապների:
Ցուլ - (այս տարում ծնվածների համար) Թշնամիները կշատանան, պետք է զգույշ լինել:
Երկվորյակ - Սիրելու ժամանակներ են գալիս՝ անկախ տարիքից:
Խեցգետին - Հաջողություններով, նոր ձեռքբերումներով լի տարի է սպասվում:
Առյուծի տարում ծնվածներին սպասվում է ճամփորդություններով լի տարի:
Կույսերի համար տագնապի եւ անհանգստության տարի է 2009 թվականը:
Կշեռքներին սպասում են ընտանեկան հաջողություններ:
Կարիճներին խորհուրդ է տրվում ամբողջ տարին լինել բժիշկների հսկողության տակ, քանզի նրանց սպառնում է առողջական վատ վիճակ:
Աղեղնավորները մի շարք խնդիրներ կունենան երեխաների հետ կապված:
Այծեղջյուրները ծնողներից շահ չպետք է ակնկալեն, որ չհուսախաբվեն:
Ջրհոսներին սպասում են եղբայրների հետ անհաշտ հարաբերություններ:
Ձկներին, որոնք ծնվել են հենց ձկան տարում, սպասում են ֆինանսական հաջողություններ:
Հայաստանի Հանրապետությանը մինչեւ 2016 թվականը անընդհատ վերելք է սպասում, 2016 թվին երկրի զարգացումը կլինի գագաթնակետում, որից հետո սպասվում է աստիճանական անկում: Աշխարհում տիրող տնտեսական ճգնաժամը շատ չնչին կազդի մեր երկրի վրա: Հիմնականում չնչին չափով կտուժեն նրանք, ովքեր կապված են դրսի հետ: Չնայած աշխարհում շատ վայրիվերումներ են լինելու, սակայն դրանք Հայաստանին չեն առնչվելու:
Այժմ ներկայացնենք, թե քաղաքական գործիչներից ոմանց եւ երկրի ղեկավար այրերին ի՞նչ է սպասում խոյի տարում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան - Ձիու տարում ծնված կենդանակերպով խեցգետին է: Մինչեւ 2009-ի մարտի 30-ը նա իր բոլոր ծրագրերը եւ նախատեսված գործերը պետք է ավարտին հասցնի: Այնուհետեւ մինչեւ դեկտեմբերի վերջը սպասվում է եռուն գործունեության շրջան եւ պետք է խթանի հոգեւորին, իսկ 2010-ին նրան սպասում են ուրախություններով լեցուն ժամանակաշրջան, ֆինանսական ելքեր:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծնվել է առնետի տարում եւ ըստ կենդանակերպի ջրհոս է: 2009-ին կտրուկ կշատանան նրա ֆինանսական ելքերը, տարին լավագույնն է լինելու ամբողջ կյանքի ընթացքում: Այդպես եղել է, երբ նա 20 տարեկան էր: 65 տարեկանում (2025 թ.) նրան կրկին հաջողությունը կառաջնորդի մինչեւ 70 տարեկանը, որը կլինի կարողությունների գագաթնակետը: Ե՛վ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Տիգրան Սարգսյանի հոգու թիվը հավասար է 1-ի, որն էլ նշանակում է, որ նրանց սպասում է փառք, հզորություն, թագավորական կարողություններ եւ անսպառ հաջողություններ: 2008 թվականի սեպտեմբերից մինչեւ 2009-ի հունիսը երկու շատ կարեւոր խնդիր ունի լուծելու Տիգրան Սարգսյանը` երեխաների եւ բնակարանների հետ կապված, որից հետո նրան հանգիստ է պետք:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծնվել է շան տարում, ջրհոսի կենդանակերպի հատվածում: Առաջիկա հինգ տարիներին նրան հաջողություններ են սպասում, վերելքի տարիներ են լինելու, դրանից հետո սպասում է դժվար շրջան, պետք է հետեւի առողջությանը:
ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը ծնվել է աքաղաղի տարում, ցուլ է: Առաջիկա երեք տարիները դժվարին են լինելու, իսկ հետո կտրուկ վիճակը լավանալու է: Նման իրավիճակում նա եղել է 35 տարեկանում, եւ լավ հիշողություններ են մնացել:
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ծնվել է շան տարում (1946 թ.), ցուլ է: 65 տարեկանից սկսած կսկսվի ամենադժվար ժամանակաշրջանը: Առաջիկա երեք տարիները միջին շրջան են, առանց նորությունների ու փոփոխությունների:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ծնվել է կապիկի տարում` աղեղնավոր է: Նրա վերելքի տարիներն են մինչեւ 55 տարեկան հասնելը (2011 թ.), որից հետո աստիճանաբար անկում է սպասվում մինչեւ 65-ը լրանալը: 2008-2009 թթ. նրա լավագույն տարիներն են, որ եղել է նաեւ 20 տարեկանում:
Այժմ ներկայացնենք, թե ինչ է սպասում 2009-ին «Ազգին»: Երբ կլրանա «Ազգի» 20 տարին (2011 թ.), նրա հաջողությունները շատ մեծ կլինեն ու այդպես 10 անընդմեջ տարիներ գերազանց կլինեն թերթի հաջողությունները՝ նոր ու հարմարավետ միջավայրում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Sunday, December 21, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment