Երեւան (Երկիր)- 25-12-2008- Օրերս Փարիզի մոտակայքում գտնվող Ռոնի սու Բուա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչվել է ֆրանսիական Դիմադրության շարժման ղեկավարներից մեկի` Միսաք Մանուշյանի անունով: Սա Մանուշյանի անունով 44-րդ փողոցն է Ֆրանսիայում:Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, անվանափոխության հանդիսավոր արարողությանը ելույթներ են ունեցել Սեն Դենիի շրջանային խորհրդի նախագահ Կլոդ Բարտոլոնեն եւ Ռոնի սու Բուայի քաղաքապետ Կլոդ Պերնեսը:Միջոցառմանը մասնակցել է նաեւ Մանուշյանի խմբի անդամ` 92-ամյա Արսեն Չակարյանը, ով շնորհակալություն է հայտնել շրջանային ե քաղաքային իշխանություններին Մանուշյանի անունը հավերժացնելու համար:Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հասարակական ու քաղաքական գործիչներ, շրջակայքում ապրող հարյուրավոր բնակիչներ:Wednesday, December 31, 2008
Միսաք Մանուշյան փողոց` ֆրանսիական քաղաքում
Երեւան (Երկիր)- 25-12-2008- Օրերս Փարիզի մոտակայքում գտնվող Ռոնի սու Բուա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչվել է ֆրանսիական Դիմադրության շարժման ղեկավարներից մեկի` Միսաք Մանուշյանի անունով: Սա Մանուշյանի անունով 44-րդ փողոցն է Ֆրանսիայում:Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, անվանափոխության հանդիսավոր արարողությանը ելույթներ են ունեցել Սեն Դենիի շրջանային խորհրդի նախագահ Կլոդ Բարտոլոնեն եւ Ռոնի սու Բուայի քաղաքապետ Կլոդ Պերնեսը:Միջոցառմանը մասնակցել է նաեւ Մանուշյանի խմբի անդամ` 92-ամյա Արսեն Չակարյանը, ով շնորհակալություն է հայտնել շրջանային ե քաղաքային իշխանություններին Մանուշյանի անունը հավերժացնելու համար:Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հասարակական ու քաղաքական գործիչներ, շրջակայքում ապրող հարյուրավոր բնակիչներ:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment