Tuesday, December 2, 2008

Հին Ջուղայոմ հայկական խաչքարերի ոչնչացման հարցը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատուն այլեւս գոյություն չունի, այն վերածվել է ադրբեջանական ռազմակայանի, իսկ գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ հարցն այժմ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ինչպես այսօր կայացած ասուլիսում տեղեկացրեց պատմաբան, ճարտարագետ Սամվել Կարապետյանը, արդեն երկու ամիս է, ինչ Եվրադատարանում ընթանում է այս հարցով դատական գործընթաց: Բացի Եվրոպական դատարանից, ադրբեջանցիների կողմից ոչնչացված հայկական խաչքարերի հարցը ներկայացված է նաեւ Ֆրանսիայում գրանցված Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդին: Հայկական գերեզմանատան վերացման հետ կապված փաստերն ու վավերագրերը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հավաքել եւ ներկայացրել է խորհրդին, որը ներառում է Ֆրանսիայում գործող հայկական մի քանի հասարակական կազմակերպություններ: Նշենք, որ Նախիջեւանում հայկական գերեզմանոցների ոչնչացումը ադրբեջանցիների կողմից սկսվել է 1998թ-ից, որոնք ընդմիջումներով շարունակվել են 2003-ին եւ 2005-ին: Ադրբեջանի կողմից հայկական հնագույն գերեզմանոցների ոչնչացումը դատապարտել է նաեւ համաշխարհային հանրությունը:

No comments: