«Ազգ». 13-12-2008- Ադրբեջանի Միլի մեջլիսում ղարաբաղյան հակամարտության խնդրով հանձնաժողովի ստեղծման հարցը տարաձայնությունների պատճառ է դարձել Ադրբեջանի իշխանության եւ ընդդիմության միջեւ: «Հակամարտության լուծման համար, որպեսզի այդ հիմնախնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում գտնվի, անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել», ասել է «Մուսավաթ» պատգամավորական խմբի անդամ Փանահ Հուսեյնը: Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆետ Ասքերովը ասել է, որ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա, «որովհետեւ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ողջ ժողովուրդը»: Առաջին փոխխոսնակն ասել է, որ բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների միջեւ եւ ինքը գտնում է, որ «խորհրդարանում կարելի է քննարկումներ սկսել, եթե ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում լինեն տեղաշարժեր կամ կոնկրետ արդյունքներ», հաղորդում է «Արմենպրեսը»:
Saturday, December 13, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ
«Ազգ». 13-12-2008- Ադրբեջանի Միլի մեջլիսում ղարաբաղյան հակամարտության խնդրով հանձնաժողովի ստեղծման հարցը տարաձայնությունների պատճառ է դարձել Ադրբեջանի իշխանության եւ ընդդիմության միջեւ: «Հակամարտության լուծման համար, որպեսզի այդ հիմնախնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում գտնվի, անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել», ասել է «Մուսավաթ» պատգամավորական խմբի անդամ Փանահ Հուսեյնը: Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆետ Ասքերովը ասել է, որ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա, «որովհետեւ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ողջ ժողովուրդը»: Առաջին փոխխոսնակն ասել է, որ բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների միջեւ եւ ինքը գտնում է, որ «խորհրդարանում կարելի է քննարկումներ սկսել, եթե ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում լինեն տեղաշարժեր կամ կոնկրետ արդյունքներ», հաղորդում է «Արմենպրեսը»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment